Երեքշաբթի` դեկտեմբերի 12–ի առավել ուշագրավ նորությունները
08:00
13 Դեկտեմբերի 2017
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երեքշաբթի` դեկտեմբերի 12–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
19-ամյա շարքային զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել, ավելի ուշ հայտնի դարձավ, որ նա կորցրել է ոտնաթաթը։ Միաժամանակ, ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ համածառայակցի կողմից Արցախում 21–ամյա զինծառայող է սպանվել։ Ավելի ուշ ՀՀ ՔԿ–ն ներկայացրեց միջադեպի մանրամասները։
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35000 եվրո վճարել հայ փախստականի ընտանիքին։
ՀՀ կառավարությունն առաջարկում է կրճատել ամանորյա արձակուրդները։
Հարթակի միջոցով կարելի է ընտրել նոր բնակարան` ըստ ամսական վճարման չափի, գույքի տարածքի կամ այլ չափանիշների, և անցնել վարկավորման ողջ գործընթացն օնլայն` առանց բանկ գալու. ՎԻԴԵՈ