19-ամյա զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

12.12.2017, 12:53
Ներկայումս զինծառայողը գտնվում է Բերդի հոսպիտալում, վիճակը ծանր կայուն է:
19-ամյա զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի. /Նովոստի Արմենիա/. Հայ զինծառայողը երեկ ականապայթյունային վնասվածք է ստացել:

Ինչպես Facebook-ի իր էջում հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, դեկտեմբերի 11-ին, ՀՀ սահմանի հյուսիս արևելյան հատվածում, մարտական հերթապահության ժամանակ ականապայթյունային վնասվածք է ստացել շարք. Արթուր Գարիկի Դանիելյանը (ծնվ. 1998թ.):

Ներկայում զինծառայողը գտնվում է Բերդի հոսպիտալում, վիճակը կայուն  ծանր է: -0-