ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Նախօրեին ՀՀ սահմանի հյուսիս–արևելյան հատվածում ականապայթյունային վնասվածք ստացած շարքային Արթուր Դանիելյանը կորցրել է ոտնաթաթը, հաղորդում է armtimes.com–ը։
Загружается новость ... "Лево"
Զինծառայողն այժմ Բերդի զինվորական հոսպիտալում է։
Ինչպես հաղորդում է պարբերականը, հղում անելով հոսպիտալի պետ Էդիկ Գրիգորյանին, զինծառայողն այժմ իրեն լավ է զգում, խոսում է:
«Խոսում է, զրուցում է երեխան, ուտում է: Ամպուտացիա է արվել, վիրահատվել է ստորին երրորդական սրունքը՝ ոտնաթաթն է: Պայթյունի ժամանակ ոտնաթաթը պոկված է եղել», – նշել է Էդիկ Գրիգորյանը՝ հավելելով, որ միայն այդ վիրավորումն է ստացել շարքային զինծառայողը:–0–