ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի. /Նովոստի Արմենիա/. Նախօրեին ՊԲ զինծառայող է զոհվել:
Ինչպես հայտնում է ԼՂՀ պաշտպանության նախարարությունը, նախօրեին ժամը 19:30-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում համածառայակցի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Նարեկ Մարզպետունու Ադիբեկյանը:
Загружается новость ... "Лево"
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
«Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», - նշվում է տարածած հաղորդագրությունում: -0-