Ձմեռային զորակոչի առաջին նորակոչիկներն այսօր մեկնել են զինվորական ծառայության. ՀՀ ՊՆ

08.01.2016, 18:54
Հունվարի 8–ին պարտադիր ժամկետային զինվորական ծառայության են մեկնել ձմեռային զորակոչի առաջին նորակոչիկները:
Ձմեռային զորակոչի առաջին նորակոչիկներն այսօր մեկնել են զինվորական ծառայության. ՀՀ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Հունվարի 8–ին պարտադիր ժամկետային զինվորական ծառայության են մեկնել ձմեռային զորակոչի առաջին նորակոչիկները, հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

«Զորակոչին մասնակցող բոլոր կառույցների համակարգված աշխատանքների շնորհիվ այսօր առավել բարձր հիմքերի վրա է դրված զորակոչային գործընթացի իրականացումը», –նշվում է ՊՆ ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

Առավել օրինական և թափանցիկ զորակոչ ապահովելու նպատակով ներդրված զինծառայության վայրի ընտրության վիճակահանության սկզբունքն ապահովում է արդարության սկզբունքների պահպանումը, նվազագույնի է հասցնում կոռուպցիոն դրսևորումները և հնարավորություն է ընձեռում առավելագույնս կանխել անօրինականությունները:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, ՀՀ զինված ուժերի համալրման գործընթացը խստագույնս վերահսկվում է ՀՀ պաշտպանության նախարարության, ԶՈւ ԳՇ ղեկավարության և իրավապահ մարմինների կողմից:

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծվել է 2016թ. ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով: –0–