«Ձերբակալվել է 20 ահաբեկիչ. ՊՊԾ գնդի տարածքն ամբողջությամբ ազատագրված է».ԱԱԾ

31.07.2016, 21:36
ՀՀ իրավասու իրավապահ մարմինների հատուկ նշանակության ստորաբաժանումներն իրենց հետևողական և համաձայնեցված գործողություններով ստիպել են զինված խմբի անդամներին վայր դնել զենքը և հանձնվել իշխանություններին:
«Ձերբակալվել է 20 ահաբեկիչ. ՊՊԾ գնդի տարածքն ամբողջությամբ ազատագրված է».ԱԱԾ

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարում է, որ սույն թվականի հուլիսի 30-ին և 31-ին ՀՀ Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքի ազատագրմանն ուղղված հակաահաբեկչական օպերացիան ավարտվել է:

«Սասնա ծռերը» հանձնվում են և իրենց հայտարարում ռազմագերի>>

«ՀՀ իրավասու իրավապահ մարմինների հատուկ նշանակության ստորաբաժանումներն իրենց հետևողական և համաձայնեցված գործողություններով ստիպել են զինված խմբի անդամներին վայր դնել զենքը և հանձնվել իշխանություններին: Ձերբակալվել է 20 ահաբեկիչ: ՊՊԾ գնդի տարածքն ամբողջությամբ ազատագրված է», – նշվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության հայտարարության մեջ։–0–