ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի. /Նովոստի-Արեմենիա/. Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի գործով կիրականացվի ամբողջական, օբյեկտիվ և բազմակողմանի նախաքննություն: Այդ մասին այսօր Ծիծեռնակաբերդ հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
Загружается новость ... "Лево"
«Քրեադատավարական օրենքի պահանջին համապատասխան բավարար էին Դավիթ Սանասարյանին մեղադրանք առաջադրելու համար: Նա իրավունք ունի պաշտպանվելու և արդեն ներկայացրել է իր ապացույցները», - ասաց Դավթյանը:
Ըստ նրա, կան տեղեկություններ, որոնք քննությամբ պետք է ստուգվեն: Հարցին՝ կա՞ն տեղեկություններ, որ «գործը սարքում են», ինչպես հայտարարում են պաշտպանները, դատախազը պատասխանեց. «Որ պահին, որ նման ռիսկ կամ տեղեկություն տեսնի գործը հսկող դատախազը, ոչ մի պարագայում նախաքննության այդ մարմինը չի շարունակի այդ վարույթը»։-0-