Դատապարտյալին բերված հանձնուքի թթվասերից հայտնաբերվել են թմրանյութեր (ԼՈւՍԱՆԿԱՐ)
02.02.2017,
13:03
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալին բերված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութ:
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալին բերված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութ:
Ինչպես հայտնում է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը, փետրվարի 1–ին ժամը 15:50-ի սահմանում ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալնեն իրացնելով, քաղաքացի Կ. Ս.-ի կողմից դատապարտյալ Վ. Ն.-ի համար բերված հանձնուքի թթվասերի տարայի միջից հայտնաբերել և առգրավել են պոլիէթիլենային փաթեթ:

Փաթեթում առկա էր «PGN 300» գրառմամբ երկու դեղապատիճ և մանրեցված կանեփանման զանգված:
Գերատեսչության հաղորդմամբ, առգրավվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:

Նախապատրաստվում են նյութեր, կատարվում է հետաքննություն: -0-