ՀՅԴ-ականները նախագահին առաջարկել են Տարածքային կառավարման նախարարությունը տալ ՀՅԴ-ին

15.01.2016, 13:25
«Չորրորդ իշխանություն»  թերթի տեղեկություններով օրերս ՀՅԴ-ականներից բաղկացած պատվիրակությունը  նախագահականում հանդիպել է ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանին։
ՀՅԴ-ականները նախագահին առաջարկել են Տարածքային կառավարման նախարարությունը տալ ՀՅԴ-ին
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. «Չորրորդ իշխանություն»  թերթի տեղեկություններով օրերս ՀՅԴ-ականներից բաղկացած պատվիրակությունը  նախագահականում հանդիպել է ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանին։

«Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումները սահուն կերպով փոխել են իրենց հունը։ Մասնավորապես հանդիպման կողմերը սկսել են քննարկել առաջիկա կադրային փոփոխությունները։ Հենց այդ պահին էլ դաշնակները առաջարկել են Սերժ Սարգսյանին միմյանցից անջատել ՀՀ արտակարգ իրավիճակների ու տարածքային կառավարման նախարարությունները և մասնավորապես տարածքային կառավարումը հանձնել ՀՅԴ-ին։ Սերժ Սարգսյանը «ցրել» է խոսակցությունը, ինչից ակնհայտ է դարձել, որ առաջարկի այդ հատվածն առանձնապես նրա սրտով չէ»,–գրում է թերթը:

Հիշեցնենք, որ տարածքային կաrավարման ու արտակարգ   իրավիճակների   նախարարությունները 2015 թվականին են  միաձուլվել:-0-