ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ 2016 թ. ապրիլին նորածին երեխայի առք ու վաճառքի դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Հայաստանում կինը կասկածվում է իր նորածին երեխային վաճառելու մեջ>>
ՀՀ ՔԿ մամուլի ծառայության հաղորդմամբ, նախնական քննության տվյալներով՝ նորածնի առքն ու վաճառքն իրականացվել է կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ, ինչը կազմակերպելու կասկածանքով 2016թ. հունիսի 8-ին ձերբակալվել են Երևանի N բժշկական կենտրոնի բժշկուհի Կարինե Անտոնյանն ու բուժքույր Գոհարիկ Խաչատրյանը:
Հայտնի են նորածին երեխայի առուվաճառքի հանգամանքներն ու մանրամասները>>
«Ձեռնարկվում են քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, այդ թվում՝ դեպքին մասնակից բոլոր անձանց հայտնաբերելու ուղղությամբ», – նշվում է հաղորդագրության մեջ։
Նախաքննությունը շարունակվում է:–0–