Բացահայտվել է 2 մլն 330 հազար դրամի բժշկական սարքավորումների յուրացման դեպք (ՎԻԴԵՈ)
09.08.2018,
17:42
Հաստատության տնօրենի նախկին պաշտոնակատարը 2016-2017 թվականների ընթացքում յուրացրել է 2.330.000 դրամի բժշկական պարագաներ և սարքավորումներ։

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. «Գառնի առողջության կենտրոն» ՊՈԱԿ-ում ապօրինություններ են տեղի ունեցել, հայտնում է ոստիկանությունը։
Загружается новость ... "Лево"
«Ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախույզները ծավալուն միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերել, որ «Գառնի առողջության կենտրոն» ՊՈԱԿ-ում ապօրինություններ են տեղի ունեցել», – նշվում է տարածած հաղորդագրությունում:
Նախնական տվյալներով՝ հաստատության տնօրենի նախկին պաշտոնակատարը 2016-2017 թվականների ընթացքում յուրացրել է 2.330.000 դրամի բժշկական պարագաներ և սարքավորումներ, որոնք առողջության կենտրոնը որպես մարդասիրական օգնություն էր ստացել:
Ոստիկանության Կոտայքի բաժնում նյութեր են նախապատրաստվում:–0–