Երևանի ու Հյուսիսային Օսեթիայի մայրաքաղաքի միջև, հնարավոր է, ուղիղ ավիաչվերթ գործի

20.02.2017, 14:11
Վլադիկավկազ–Երևան ավիաչվերթի բացման հնարավորությունը քննարկվել է Վլադիկավկազի և Ալանիայի Գերաշնորհ Լեոնիդ եպիսկոպոսի հայաստանյան այցի ընթացքում։
Երևանի ու Հյուսիսային Օսեթիայի մայրաքաղաքի միջև, հնարավոր է, ուղիղ ավիաչվերթ գործի
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Վլադիկավկազ–Երևան ավիաչվերթի բացման հնարավորությունը քննարկվել է Վլադիկավկազի և Ալանիայի Գերաշնորհ Լեոնիդ եպիսկոպոսի հայաստանյան այցի ընթացքում։

«Եպիսկոպոսը կարծում է, որ այդ չվերթը պահանջված կլինի տարածաշրջանում, քանի որ Օսեթիայում բնակվում է շուրջ 20 հազար հայ», – հաղորդում է Ռեգիոն–օնլայնը` հղում անելով Վլադիկավկազի և Ալանիայի թեմի մամուլի ծառայությանը։

Նախորդ շաբաթ կայացած այցի շրջանակում Լեոնիդ եպիսկոպոսին ընդունել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ–ն։

Կողմերն անդրադարձել են ՀՀ–ում Ռուս ուղղափառ եկեղեցու գրանցման և մայր տաճարի կառուցման համար հողատարածքի հատկացման հարցերին։ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ–ն պատրաստակամություն է հայտնել բազմակողմանի աջակցություն ցուցաբերել Ռուս ուղղափառ եկեղեցուն և Լեոնիդ եպիսկոպոսին։–0–