Վայոց Ձորը նոր մարզպետ ունի

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ կառավարությունն այսօր՝ հոկտեմբերի 31-ին կայացած նիստում որոշեց Վայոց Ձորի մարզպետ նշանակել Արարատ Գրիգորյանին:
Հոկտեմբերի 10-ին Հայաստանի կառավարությունը որոշում էր ընդունել` ազատել Վայոց Ձորի մարզպետի պաշտոնից Տրդատ Սարգսյանին, ով սեպտեմբերի 24-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել: Դա տեղի էր ունեցել սպայի ծեծի ենթարկելու միջադեպից հետո: Գրիգորյանն այս միջադեպի մասնակիցներից մեկի փաստաբան է:
Նիստից հետո նորանշանակ մարզպետը հայտարարեց լրագրողների հետ զրույցում, որ չի տեսնում շահերի բախում իր նոր պաշտոնում և փաստաբանական գործունեությունում:
Միաշամանակ նա նշեց, որ ծանոթ է նախկին մարզպետի հետ, նրանց հարաբերությունները բացառապես գործնական են:
«Փաստաբանական գործունեության շրջանակում խորհրդակցել եմ տարբեր հարցերի շուրջ: Մատուցել եմ նաև իրավաբանական ծառայություններ», - ասաց նա:
Ընդ որում Գրիգորյանը հայտնեց, որ չի պատրաստվում համատեղել մարզպետի և փաստաբանի աշխատանքը: Առաջիկայում նա կդիմի Փաստաբանների պալատ` խնդրելով կասեցնել իր լիցենզիան: