Վարդան Պետրոսյանն այսօրվանից ազատ տեղաշարժի իրավունք ունի. փաստաբան

24.03.2017, 19:20
Դերասան Վարդան Պետրոսյանն այսօրվանից արդեն ունի ազատ տեղաշարժի իրավունք։
Վարդան Պետրոսյանն այսօրվանից ազատ տեղաշարժի իրավունք ունի. փաստաբան
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Դերասան Վարդան Պետրոսյանն այսօրվանից արդեն ունի ազատ տեղաշարժի իրավունք։

Այս մասին հաղորդում է Tert.am-ը` հղում անելով դերասանի շահերի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը:

«Դիմումներն արդեն ներկայացվել են պրոբացիոն ծառայություն և լրացուցիչ պատժի հետ կապված հարցը լուծվել է։ Նաև պատիժ կար լրացուցիչ՝ վարորդական իրավունքից զրկում, էդ հարցը ևս լուծվել է: Լրացուցիչ պատժատեսակի կրման հետ կապված հարցը ևս լուծվել է»,- նշել է Նիկոլայ Բաղդասարյանը։

Վարդան Պետրոսյանը վաղաժամկետ ազատ է արձակվել>>

Նրա խոսքով, Վարդան Պետրոսյանի դատվածությունը մարված համարելու համար դեռ կան որոշ ընթացակարգեր, սակայն նա այսօրվանից կարող է մեկնել երկրից:

2013 թվականի հոկտեմբերի 20–ին Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ Եղվարդ–Երևան ավտոճանապարհին կատարված ՃՏՊ–ի հետևանքով երկու մարդ զոհվել է, վեցը, այդ թվում` ինքը դերասանը, վնասվածքներ են ստացել։ Պետրոսյանը վիրահատվել է։

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով` ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ։–0–