632.79
7.15
519.83
+29
Եղանակը Երևանում
Հայ

Շիրակի մարզում քրգործ է հարուցվել՝ առերևույթ յուրացում և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ

11:45
24 Նոյեմբերի 2018

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու Անիի համայնքապետարանում առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի բոլոր հանգամանքները, հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայույունը։

Նախնական տվյալներով՝ Շիրակի մարզի Անիի համայնքապետարանի մի խումբ պաշտոնատար անձինք յուրացնելու եղանակով, իրենց վստահված պետական միջոցների առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն կատարելու վերաբերյալ նախնական համաձայնությամբ, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, շահադիտական դրդումներով, օգտագործելով պաշտոնեական դիրքը, առերևույթ կատարել են յուրացումներ:

Այն է՝ նյութական միջոցների շարժին վերաբերող պաշտոնեական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելով՝ 2013 թվականից մինչև 2018 թվականի հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում համայնքապետարանի հաշվեկշռում գտնվող տրանսպորտային միջոցներին հասանելիք վառելիքից ավել են ծախսագրել:

Загружается новость ... "Лево"

Նախնական տվյալներով՝ ավել է ծախսագրվել ընդհանուր առանձնապես խոշոր չափերով` 2.550 լիտր բենզին, 3.767.090 ՀՀ դրամի արժեքով սեղմված գազ, ինչպես նաև «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենայի համար դուրս է գրվել 400.000 ՀՀ դրամ կապիտալ վերանորոգման գումար այն դեպքում, երբ հիշյալ ավտոմեքենան փաստացի չի վերանորոգվել, և այդ ամենը յուրացման եղանակով հափշտակվել է:

Բացի  այդ, չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը՝  համայնքապետարանի պաշտոնատար անձինք մեկ այլ պետական հիմնարկում փաստացի աշխատող քաղաքացուն ընդունել են աշխատանքի որպես վարորդ և 2013 թվականից մինչև 2018 թվականի հունիս ամիսն ընկած ժամանակահատվածում աշխատավարձի տեսքով նրան վճարել 4.327.302  ՀՀ դրամ գումար՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի նյութական վնաս:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակում են պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, խոշոր չափերով յուրացում և պաշտոնեական կեղծիք կատարելու հատկանիշներ՝ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը հստակեցնելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու և քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ։–0–
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:55
09 Հունիսի 2021
«Կարծում եմ` Ավստրիական զարգացման բանկի և Ամերիաբանկի ռազմավարությունները շատ լավ համապատասխանում են միմյանց». OeEB–ի կառավարող տնօրեն (ՎԻԴԵՈ)
Ավստրիական զարգացման բանկի կառավարող տնօրեն Կլեմենս Շտադլերը խոսում է 2020թ-ին բանկի առջև կանգնած խնդիրների,Ամերիաբանկի հետ համագործակցության և համատեղ ծրագրերի մասին.ՎԻԴԵՈ
12:04
09 Հունիսի 2021
Այսօր համապատասխան մարմիններին հանձնարարել եմ Ադրբեջանին պաշտոնապես փոխանցել, որ իմ որդին պատրաստ է պատանդի կարգավիճակով գնալ Բաքու. Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանն այսօր հայտարարել է, որ համապատասխան մարմիններին հանձնարարել է Ադրբեջանին պաշտոնապես փոխանցել, որ իր որդին պատրաստ է պատանդի կարգավիճակով գնալ Բաքու` մեր բոլոր գերիների վերադարձի պայմանով.ՎԻԴԵՈ
11:30
09 Հունիսի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 99 նոր դեպք, 81 մարդ առողջացել է, 11 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 99 նոր դեպք, 81 մարդ առողջացել է, 11 մարդ մահացել է
11:20
09 Հունիսի 2021
«Ես դրան՝ այդ անբարոյականին, 24 ժամ եմ տալիս». Սարգսյանը վերջնաժամկետ է ներկայացրել Փաշինյանին (ՎԻԴԵՈ)
«Ես դրան՝ այդ անբարոյականին, 24 ժամ եմ տալիս». Սարգսյանը վերջնաժամկետ է ներկայացրել Փաշինյանին.ՎԻԴԵՈ
10:40
09 Հունիսի 2021
Աննախադեպ պայմաններով ավտովարկեր ՎՏԲ-Հայաստան Բանկի և «ՄԵԳՆԱ» ընկերության կողմից
ՎՏԲ-Հայաստան Բանկը և «ՄԵԳՆԱ» ՍՊԸ-ն համատեղ հաճախորդներին են առաջարկում ձեռք բերել Renault մակնիշի ավտոմեքենաներ՝ վարկավորման աննախադեպ շահավետ պայմաններով
10:15
09 Հունիսի 2021
«Իր Աշոտիկին թող տա, փոխարենը 20-25 գերի բերի». Փաշինյանը պատասխանել է Սարգսյանի առաջարկին (ՎԻԴԵՈ)
«Իր Աշոտիկին թող տա, փոխարենը 20-25 գերի բերի». Փաշինյանը պատասխանել է Սարգսյանի առաջարկին.ՎԻԴԵՈ
10:09
09 Հունիսի 2021
Նախօրեին մառախուղի պատճառով Ադրբեջանի տարածքում հայտնված շարքային զինծառայողը վերադարձվել է, նա Ստեփանակերտում է
Նախօրեին մառախուղի պատճառով Ադրբեջանի տարածքում հայտնված շարքային զինծառայողը վերադարձվել է, նա Ստեփանակերտում է
00:38
09 Հունիսի 2021
Կասեցվել է երկու զորամասերի հրամանատարների ծառայողական պարտականությունները, նշանակվել է ծառայողական քննություն.ՊՆ
Կասեցվել է երկու զորամասերի հրամանատարների ծառայողական պարտականությունները, նշանակվել է ծառայողական քննություն.ՊՆ
22:28
08 Հունիսի 2021
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ Քոչարյան- Պուտին հեռախոսազրույցից,գերի զինվորի ճակատագիրն ու արտառոց դեպք մանկապարտեզում.ՕՐՎԱ ԱՄՓՈՓՈՒՄ (ՎԻԴԵՈ)
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ Քոչարյան- Պուտին հեռախոսազրույցից,գերի զինվորի ճակատագիրն ու արտառոց դեպք մանկապարտեզում.ՕՐՎԱ ԱՄՓՈՓՈՒՄ.ՎԻԴԵՈ
22:23
08 Հունիսի 2021
«Իր Աշոտիկին թող տա, փոխարենը 20-25 գերի բերի». Սարգսյանը`Փաշինյանին (ՎԻԴԵՈ)
«Իր Աշոտիկին թող տա, փոխարենը 20-25 գերի բերի». Սարգսյանը`Փաշինյանին.ՎԻԴԵՈ
15:17
08 Հունիսի 2021
Փաշինյան. մենք դրախտում ենք ապրում, ժողովուրդ
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի բնակիչները դրախտում են ապրում
14:53
08 Հունիսի 2021
Պայմանագրային զինծառայողը մառախուղի պատճառով հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում.ՊՆ–ն հայտարարություն է տարածել
Պայմանագրային զինծառայողը մառախուղի պատճառով հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում.ՊՆ–ն հայտարարություն է տարածել