420.93
3.99
397.52
+10
Եղանակը Երևանում
Հայ

Սերժ Սարգսյանը` Տարոն Մարգարյանին. Երևանը շատ խնդիրներ ունի, դու մեզ հիասթափեցնելու իրավունքը չունես (ՖՈՏՈ)

12:44
12 Հունիսի 2017
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Երևանի ավագանու հատուկ նիստում Երևանի նորընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանի պաշտոնը ստանձնելու երդման հանդիսավոր արարողությանը:

Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը, նախագահը շնորհավորել է Տարոն Մարգարյանին, Երևանի նորընտիր ավագանու բոլոր անդամներին՝ Հայաստանի մայրաքաղաքի կառավարման պատասխանատվությունը ստանձնելու կապակցությամբ:

Հանրապետության նախագահը արարողության ժամանակ շնորհավորական խոսք է հղել միջոցառման մասնակիցներին:

Церемония инаугурации мэра Еревана Тарона Маркаряна Серж Саргсян
 
«Վեհափա՛ռ Տեր, Երևանի ավագանու հարգելի՛ անդամներ, հարգելի՛ պարոն Մարգարյան, շնորհավորում եմ Երևանի նորընտիր ավագանու բոլոր անդամներին և քաղաքապետ ընտրված Տարոն Մարգարյանին Հայաստանի մայրաքաղաքի կառավարման պատասխանատվությունը ստանձնելու կապակցությամբ: Ուրախ եմ ինչպես Հանրապետականի իմ կուսակից ընկերների, այնպես էլ Երևանի բնակիչների վստահության քվեին արժանացած այլ քաղաքական ուժերի համար: Դուք բոլորդ այդ քվեն վաստակել եք դժվարին պայքարում», – նշել է նախագահն ու ավելացրել, որ հավատում է, որ տարաձայնություններից վեր կարող է լինել և բոլորին կարող է միավորել Երևան համայնքի ընդհանուր շահը:

«Հուսով եմ, որ հենց այդ տրամադրությամբ էլ աշխատելու եք տեղական ինքնակառավարման այս կարևոր մարմնում: Հիշե՛ք, որ Երևանը համայն հայության մայրաքաղաքն է, հայրենիքի խորհրդանիշը ամբողջ աշխարհով մեկ սփռված հայերի համար», – ընդգծել է ՀՀ նախագահը։

Նրա խոսքով, Երևանի ավագանու ընտրություններով ամփոփվեց 2017 թվականի ընտրական շրջանը:

«Շատ կարևոր է, որ մենք արդեն ձևավորել ենք իշխանություն, որն արտահայտում է մեր ժողովրդի կամքը: Արդեն անհրաժեշտ է հանդարտեցնել ընտրական կրքերը, դրանք թողնել անցյալում: Եկել է ելույթներից գործին անցնելու ժամանակը», – ասել է Սերժ Սարգսյանը։

Նրա կարծիքով, 2018 թվականը խորհրդանշական տարի է լինելու:

Церемония инаугурации мэра Еревана Тарона Маркаряна

«Համայն հայությունը տոնելու է մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադրման 100-ամյակը: Այդ նույն տարում տոնելու ենք նաև քաղաքամայր Երևանի 2800-ամյակը, որը բնավ նախորդ հոբելյաններից պակաս կարևոր չէ», – նշել է նախագահն ու հավելել, որ այս հոբելյանը պատվով դիմավորելու և կազմակերպելու գործի պատասխանատվությունն առաջին հերթին ընկնում է քաղաքային նորընտիր իշխանության ուսերին:

«Այո՛, Երևանը հինավուրց քաղաք է, բայց միևնույն ժամանակ այն անընդհատ արդիականանում է, ձևավորվում են համակեցության նոր կանոններ: Մեր նպատակն է, որ դարերի խորքից եկող Երևանը ժամանակին համընթաց քայլի: Գիտեք, որ զբոսաշրջության զարգացումը մեր տնտեսության առաջնահերթություններից մեկն է: Ուստի քաղաքը պետք է ունենա ժամանակակից եվրոպական տեսք՝ արդի լուսավորության համակարգերով, հարմարավետ մայթերով և անցումներով, հանրային հանգստյան գոտիներով: Անհրաժեշտ է վերացնել խրձերով լարանցումները և գեղագիտական առումով աչք ծագող մյուս թերությունները՝ առաջին հերթին, իհարկե, քաղաքի կենտրոնում», – նշել է ՀՀ նախագահը։

Նրա խոսքով, Երևան քաղաքը բախվում է մի շարք բարդ խնդիրների, որոնց համար անհրաժեշտ է լուծումներ գտնել:

Церемония инаугурации мэра Еревана Тарона Маркаряна

«Այդ հարցերի շարքում է տրանսպորտի խնդիրը: Զարգանում է քաղաքը, անընդհատ ավելանում է քաղաքի փողոցներով երթևեկող մեքենաների քանակը: Օրվա որոշակի ժամերին խցանումները դարձել են սովորական երևույթ: Երևանցիների և հյուրերի համար շարունակում են գոյություն ունենալ անհարմարություններ: Որևէ խնդրի լուծման համար նորից հեծանիվ հորինելու կարիքը չկա: Անհրաժեշտ է ուսումնասիրել միջազգային փորձը և տեսնել, թե որքանով է այն կիրառելի մեր պայմաններում: Որքան տեղյակ եմ՝ նման այլ քաղաքներում այս հարցի լուծումը տրվում է հանրային տրանսպորտի զարգացման և դրա գրավչության բարձրացման միջոցով: Գիտեմ, որ հեշտ խնդիր չեմ դրել, գիտեմ, որ միջազգային խորհրդատուի հետ միասին աշխատում եք այս ուղղությամբ, բայց դա պետք է լինի ձեր աշխատանքի ամենահիմնական ուղղություններից մեկը, և այդ աշխատանքներին պետք է արագություն հաղորդել», – ընդգծել է ՀՀ նախագահը։

Նրա խոսքով, մեկ այլ կարևորագույն խնդիր է աղբահանությունը և աղբի կառավարման ողջ գործընթացը:

«Այստեղ մենք արդեն գրանցել ենք որոշակի հաջողություններ, Երևանում ստեղծել ենք մայրաքաղաքին վայել համակարգ: Սա նաև պետական ու մասնավոր հատվածների համագործակցության հաջողված օրինակ է: Սակայն այդքանով բավարարվելու իրավունք չունենք: Կարճաժամկետ առումով մենք պետք է ստեղծենք նոր աղբավայր՝ հինը կանաչապատելով և վերադարձնելով բնությանը: Միջնաժամկետ առումով՝ պետքէ կառուցենք աղբի վերամշակման գործարան: Անհրաժեշտ է ձևավորել աղբի կառավարման նոր մշակույթ: Այս ուղղությամբ պետք է կազմակերպել մշտական իրազեկում լրատվամիջոցներում և ուսուցում՝ դպրոցներում: Թող ոչ ոք չմտածի, որ սրանք անիրականանալի նպատակներ են: Տասը տարի առաջ մեր այսօրվա ունեցածն էլ կարող էր անհավանական թվալ: Սակայն մենք՝ բոլորս միասին, ապացուցում ենք, որ կարող ենք դա անել, կարող ենք լուծել մեր առջև ծառացող խնդիրները», – ասել է Սերժ Սարգսյանը։

Նրա խոսքով, նորովի պետք է քննարկվի և լուծվի բազմաբնակարանային շենքերի բնակելի ֆոնդի պահպանման հարցերը:

Համատիրությունը հնուց մնացած ժեկ-երի լոկ նոր անունը չէ: Համատիրությունը բնակարանների սեփականատերերի միությունն է: Ինչպես ամեն մեկը տեր է կանգնում իր օջախին, այդպես էլ պարտավոր է տեր կանգնել մուտքին, վերելակին, տանիքին, նկուղին և, ընդհանրապես, ամբողջ շենքին: Նման դրական օրինակներ ունենք, և այդ մշակույթը ևս պետք է տարածենք՝ արմատախիլ անելով բացասական հին ավանդույթները: Այստեղ պետք է նաև հատուկ շեշտեմ, որ ամենալուրջ ուշադրությամբ պետք է քննել վերելակային տնտեսության կարիքները՝ կանխելով դժբախտ պատահարների հնարավորությունը: Իմ կարծիքով հրատապ անհրաժեշտություն է վերելակների ճնշող մեծամասնությունը փոխարինել նորերով», – ընդգծել է երկրի ղեկավարը։

«Տարո՛ն ջան, Երևանը լուծման կարոտ շատ խնդիրներ ունի: Ես քեզ մի անգամ ասել եմ՝ դու մեզ հիասթափեցնելու իրավունքը չունես: Չունես, քանի որ դու Անդրանիկ Մարգարյանի որդին ես և Հանրապետականի ղեկավարներից մեկը: Այս օրը քեզ համար շատ հիշարժան օր է՝ քո հայրիկի, իմ լուսահոգի ընկերոջ՝ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան տարեդարձի օրը, Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայությամբ երդվեցիր, որ բարեխղճորեն ծառայելու ես Երևանին և երևանցիներին: Ուղղակի պարտավոր ես գիշեր ու ցերեկ աշխատել, որպեսզի կարողանաս ավելացնել երևանցիների հարգանքն ու վստահությունը քո նկատմամբ, որպեսզի կարողանաս պահել Երևանում ամենամեծ վարկանիշ ունեցող գործչի դիրքը, որպեսզի կարողանաս հաջորդ ընտրություններին ավելի շատ քվեներ վաստակել և շարունակել կառավարել Երևանը», – նշել է նախագահը։

Նա կրկին անգամ շնորհավորում է բոլորին և մաղթել բեղմնավոր աշխատանք՝ «հանուն հայոց տասներկուերորդ մայրաքաղաքի բարգավաճման, հանուն Հայաստանի առաջընթացի»։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:37
10 Հոկտեմբերի 2023
Ի՞նչ տվեց Գրանադայի հանդիպումը ՀՀ-ին. պարզաբանում է Փաշինյանը
Փաշինյանն այսօր Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշեց, թե ինչ տվեց Գրանադայի հանդիպումը Հայաստանին
21:03
10 Հոկտեմբերի 2023
Զինծառայող է ձերբակալվել՝ համածառայակցի սպանության կասկածանքով
Զինծառայող է ձերբակալվել՝ համածառայակցի սպանության կասկածանքով
20:59
10 Հոկտեմբերի 2023
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Բիշքեկում կայանալիք ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպմանը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հոկտեմբերի 13-ին Բիշքեկում կայանալիք ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպմանը
16:07
10 Հոկտեմբերի 2023
Հրամանատարները միջոցներ չեն ձեռնարկել կանխելու հակառակորդի առաջխաղացումը ՀՀ ինքնիշխան տարածք հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Հրամանատարները միջոցներ չեն ձեռնարկել կանխելու հակառակորդի առաջխաղացումը ՀՀ ինքնիշխան տարածք հանրային քրեական հետապնդում է հարուցվել
14:58
10 Հոկտեմբերի 2023
Ոստիկանության Էրեբունու բաժնի պետի տեղակալը, օպերլիազորը և վկան ծեծել են ձերբակալված անչափահասի պաշտպաններին. գործը դատարանում է
Ոստիկանության Էրեբունու բաժնի պետի տեղակալը, օպերլիազորը և վկան ծեծել են ձերբակալված անչափահասի պաշտպաններին. գործը դատարանում է
13:16
10 Հոկտեմբերի 2023
Հանրային քրեական հետապնդում է նախաձեռնվել Վայոց Ձորի մարզի Սերս համայնքի նախկին ղեկավարի նկատմամբ
Հանրային քրեական հետապնդում է նախաձեռնվել Վայոց Ձորի մարզի Սերս համայնքի նախկին ղեկավարի նկատմամբ
12:43
10 Հոկտեմբերի 2023
«Քաղաքացիական պայմանագիրն» ու «Հանրապետությունը» համագործակցության հուշագիր ստորագրեցին
Ավինյանի խոսքով, խմբակցությունները միասին կկառավարեն քաղաքը
11:38
10 Հոկտեմբերի 2023
Տիգրան Ավինյանն ընտրվեց Երևանի քաղաքապետ
Տիգրան Ավինյանն ընտրվեց Երևանի քաղաքապետ
10:31
10 Հոկտեմբերի 2023
Այսօր մինչև 18։00–ն ջուր չի լինի Երևանի կենտրոնի մի շարք հասցեներում
Այսօր մինչև երեկոյան 6–ը ջրանջատում է նախատեսված Երևանի կենտրոնի մի շարք հասցեներում
23:50
09 Հոկտեմբերի 2023
Զինծառայող է մահացել կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքից
Զինծառայող է մահացել կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքից
16:23
09 Հոկտեմբերի 2023
Կարո՞ղ է, արդյոք, Բաքուն հասնել «սև ցուցակի» անձանց միջազգային հետապնդման, հայ փաստաբանը պարզաբանում է
Կարո՞ղ է, արդյոք, Բաքուն հասնել «սև ցուցակի» անձանց միջազգային հետապնդման, հայ փաստաբանը պարզաբանում է
12:07
09 Հոկտեմբերի 2023
Եվս մեկ բանկ է միացել անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի ծրագրին
Եվս մեկ բանկ է միացել անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի10% քեշբեքի ծրագրին