423.85
4.07
402.21
+15
Եղանակը Երևանում
Հայ

ՔԱԳՎ պետ. հայկական երկնքում «քրեական» մրցակցություն չկա

16:40
20 Դեկտեմբերի 2016
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայկական ավիացիայի ոլորտում «քրեական» մրցակցություն չկա, հայտարարեց Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը։

«Մենք չենք տեսնում «քրեական» մրցակցություն, պարզապես առկա է շատ լուրջ մրցակցություն։ Օրինակ, ամեն օր «Զվարթնոց» օդանավակայանից միայն Մոսկվա իրականացվում է 14–15 չվերթ։ Սակայն դա բնական է, քանի որ Հայաստանը 2013 թ.–ից իրականացնում է «բաց երկքնի» քաղաքականություն», – երեքշաբթի լրագրողներին ասաց Ավետիսյանը։

Դեկտեմբերի սկզբին Armenia ավիաընկերության հիմնադիր Թամազ Գաիաշվիլին հայտարարեց, որ Հայաստանի ավիափոխադրումների շուկայում տիրում են մրցակցային անհավասար պայմաններ։ Իսկ «Պոբեդա» լոուքոսթերի սակագնային քաղաքականությունը, որը դեկտեմբերից սկսեց ցածր գներով իրականացնել Գյումրի–Մոսկվա չվերթը, նա անվանեց «քրեական մրցակցություն»։

Ավետիսյանը, հակառակը, ողջունեց լոուքոսթերի մուտքը հայկական շուկա` համարելով դա կարևոր նախադեպ։ Նա նաև հնարավոր համարեց, որ Գյումրու օդանավակայանը կսպասարկի նաև այլ լոուքոսթերների չվերթերը։

«Ներկայում Ռուսաստանի հետ բանակցություններ են ընթանում այն մասին, որպեսզի հայկական ավիափոխադրողները ռուսների հետ հավասար պայմաններ ստանան: Ներկայում, միջպետական համաձայնագրի համաձայն, նրանք օգտվում են ոչ ռուսական ավիափոխադրողների համար նախատեսված իրավունքներից», - ասաց Ավետիսյանը:

ՔԱԳՎ ղեկավարն ընդգծեց, որ Հայաստանն ազգային ավիափոխադրողի կարիք ունի, սակայն ֆինանսապես կայուն, անվտանգ և մրցունակ, այլ ոչ թե բյուջեի հաշվին գոյատևող:

«2016 թ.-ին Հայաստանի ավիափոխադրումների ոլորտում նախատեսվում են օրենսդրական փոփոխություններ, ավիաընկերությունների համար օնլայն հարթակի ստեղծում, որտեղ նրանք առանց բյուրոկրատական քաշքշուքների կկարողանան փաստաթղթեր լրացնել, ինչը կբարձրացնի ՔԱԳՎ-ի հետ նրանց համագործակցության թափանցիկությունը», - ասաց Ավետիսյանը:

Նա վստահություն հայտնեց, որ ճիշտ քաղաքականության շնորհիվ, Երևանից դուրս ավիաթռիչքների աշխարհագրությունը կընդլայնվի, իսկ գները ավելի կնվազեն:

Ընդ որում Ավետիսյանը չհայտնեց, թե ինչ ավիափոխադրողներ կգան հայկական շուկա 2017 թ.-ին` հայտարարելով միայն, որ բանակցություններ են ընթանում տարբեր ընկերությունների հետ: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:57
03 Հոկտեմբերի 2023
Շուրջ 60 բեռնատար սպասում է Վերին Լարսում. Հայաստանից ՌԴ արտահանվող կոնյակի նկատմամբ հսկողություն է իրականացվում
Ռուսական կողմը մաքսային հսկողություն է իրականացնում ՀՀ-ից Ռուսաստան գնացող կոնյակի նկատմամբ, երբեմն որոշում են ապրանքն ուղարկել փորձաքննության
21:30
02 Հոկտեմբերի 2023
Ադրբեջանի կրակի հետևանքով հայկական կողմն ունի մեկ զոհ և երկու վիրավոր
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները թիրախավորած են եղել նաև շտապօգնության մեքենան, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպտագույն խախտում է
19:37
02 Հոկտեմբերի 2023
Երևանում լույս աշխարհ են եկել արցախցի զույգեր` Արթուրն ու Մանեն
Փոքրիկների մայրը եղել է 39 շաբաթական հղի, երբ ընտանիքով բռնի տեղահանվել է Արցախից
17:13
02 Հոկտեմբերի 2023
Հայկական դիրքեր սնունդ տանող մեքենայի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով կան տուժածներ. ՊՆ
Հայկական դիրքեր սնունդ տանող մեքենայի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով կան տուժածներ
14:49
02 Հոկտեմբերի 2023
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
Ադրբեջանը քիչ առաջ կրակ է բացել հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
12:45
02 Հոկտեմբերի 2023
ԼՂ–ից բռնի տեղահանված ուսուցիչները կարող են իրենց տվյալները ներկայացնել ԿԳՄՍ նախարարություն
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչները կարող են իրենց տվյալները ներկայացնել ԿԳՄՍ նախարարություն
11:16
02 Հոկտեմբերի 2023
Պանրի արտադրամասի գործունեություն է կասեցվել հիգիենայի պահանջները չբավարարելու պատճառով
Պանրի արտադրամասի գործունեություն է կասեցվել հիգիենայի պահանջները չբավարարելու պատճառով
23:27
29 Սեպտեմբերի 2023
Քննարկվում է Հայաստանում ռուսական հեռուստաալիքներն անջատելու հարցը.ՔՊ-ական պատգամավոր
ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանը հայտարարել է, որ քննարկվում է Հայաստանում ռուսական հեռուստաալիքներն անջատելու հարցը
21:20
29 Սեպտեմբերի 2023
Կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել (ՖՈՏՈ)
Կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ՖՈՏՈ
14:15
29 Սեպտեմբերի 2023
Պապիկյանը չի մասնակցի ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին
Սուրեն Պապիկյանը չի մասնակցի ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին
13:41
29 Սեպտեմբերի 2023
Բնակարաններ վարձով տալու պատրվակով 48-ամյա կինը 5 անձից գումար է հափշտակել
Քննչական կոմիտեն զգուշացնում է
13:01
29 Սեպտեմբերի 2023
«Մայր Հայաստան» խմբակացությունն ամբողջ կազմով չի ներկայանա Երևանի ավագանու առաջին նիստին
«Մայր Հայաստան» խմբակացությունն ամբողջ կազմով չի ներկայանա Երևանի ավագանու առաջին նիստին