Փաշինյանն աբսուրդային է համարում չեզոք վարչապետի մասին խոսակցությունները
27.04.2018,
13:29
Հայաստանի ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն անհեթեթ է համարում չեզոք վարչապետի ընտրվելը:

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի. /Նովոստի –Արմենիա/. Հայաստանի ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն անհեթեթ է համարում չեզոք վարչապետի ընտրվելը:
Ինչպես նա ասաց ուրբաթ մամուլի ասուլիսին, յուրաքանչուր նշանակում ենթադրում է որոշակի պատասխանատվություն:
«Իսկ ո՞վ է պատասխանատվություն կրելու չեզոք թեկնածուի գործողությունների համար։ Եթե գա այդ չեզոք վարչապետը, և եթե հանկարծ նրա գործողություններում բացասական բան լինի, ո՞վ է պատասխանատու լինելու դրա համար։ ՀՀԿ-ն՞։ Նրանք արդեն կորցնելու ոչինչ չունեն, ողջ պատասխանատվությունը կմնա մեր վրա», - ասաց Փաշինյանը:
«Եթե ողջ պատասխանատվությունը մեզ վրա է, ինչու՞ մեր թեկնածուն չպիտի դառնա վարչապետ», - հարցրեց նա:«Սա քաղաքական պատասխանատվության հարց է, քանի որ չեզոք թեկնածուն դա աբսուրդ է», - ասաց Փածինյանը:
Հայաստանում ապրիլի 13–ից մեկնարկած մասշտաբային բողոքի ակցիաների ֆոնին ապրիլի 23–ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ Նույն օրը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց կառավարության հրաժարականը։ Ապրիլի 25-ին կայացած հանրահավաքին Նիկոլ Փաշինյանն առաջադրվել է որպես վարչապետի թեկնածու: Վարչապետի ընտրությունները կկայանան մայիսի 1-ին Ազգային ժողովում:–0–