424.77
4.34
402.55
+8
Եղանակը Երևանում
Հայ

Փաշինյանի հետ օրակարգը բաց է. Կարապետյանը` ՀՀ–ում հավատարմագրված դեսպաններին

18:27
24 Ապրիլի 2018
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպանների և դիվանագիտական կարգավիճակ ունեցող միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ, հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել հրավերն ընդունելու և հանդիպմանը ներկա գտնվելու համար` վստահություն հայտնելով, որ դեսպանները ուշադրությամբ հետևել են վերջին օրերին Հայաստանում ընթացող ներքաղաքական զարգացումներին, իսկ ՀՀ արտաքին գործերի նախարարությունն էլ ամենօրյա կապի մեջ է եղել նրանց հետ: Վարչապետի պաշտոնակատարը նաև շնորհակալություն է հայտնել բոլոր այն երկրներին և միջազգային կառույցներին, որոնք այս ընթացքում հանդես եկան հավասարակշռված կոչերով և ուղերձներով՝ ուղղված լարվածության թուլացման և իրադարձությունների խաղաղ ընթացքին:

Կարեն Կարապետյանը վստահեցրել է, որ Հայաստանը շարունակելու է հավատարիմ մնալ իր ստանձնած բոլոր միջազգային պարտավորություններին և հանձնառություններին: Վարչապետի պաշտոնակատարը պատասխանել է նաև հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին:

«Արձանագրեմ, որ մեր երկիրն ամեն ինչ արեց բռնությունից խուսափելու և ազգային համերաշխության մթնոլորտ ստեղծելու, հասարակական կյանքը բնականոն հուն վերադարձնելու համար: Սա, կարծում եմ, լավագույնս վկայում է Հայաստանում ժողովրդավարության հասունության և պետական մտածողության մասին: Կարծում եմ` Հայաստանը, աշխարհին հստակ ազդակ է տվել, որ ստեղծել է կայուն պետական ինստիտուտներ, ձևավորել ժողովրդավարություն, որն այսօր հաստատակամորեն առաջ է շարժվում:  Հատուկ ուզում եմ ընդգծել ոստիկանության և անվտանգության ուժերի դրսևորած բարձր պրոֆեսիոնալիզմը, հանդուրժողականությունը և անմնացորդ ծառայությունը մեր երկրին:  Ուզում եմ ընդգծել նաև մեր պայծառ երիտասարդության դերակատարումը: Հենց այդ երիտասարդությունն է մեր ապագան, և հենց նրանք են հանդիսանալու կայուն հենարան մեր երազած Հայաստանը կերտելու գործում», – նշել է վարչապետի պաշտոնակատարը։

«Ցանկանում եմ առանձնահատուկ շեշտել, որ Հայաստանը շարունակելու է հավատարիմ մնալ իր ստանձնած բոլոր միջազգային պարտավորություններին և հանձնառություններին, և մենք կգործադրենք անհրաժեշտ ջանքերը, որպեսզի բնականոն կերպով շարունակենք մեր գործընկերների աջակցությամբ իրականացվող բարեփոխումները և այլ ծրագրերը: Մեր բոլոր պետական հաստատությունները անխափան շարունակելու են իրենց աշխատանքը՝ ապահովելու Հայաստանի քաղաքացիների և հյուրերի անվտանգությունը, բնականոն կյանքը, ինչը մեր պետականության հասունության կարևորագույն ցուցանիշն է: Հայաստանի Հանրապետության զինված ուժերը շարունակելու են ամուր պահել մեր երկրի սահմանները, ինչպես նաև երաշխավորել Արցախի և նրա ժողովրդի անվտանգությունը: Վստահ եմ՝ մեր բոլոր միջազգային գործընկերները կշարունակեն զգոնությամբ հետևել, որպեսզի Ադրբեջանը պատրանքներ չունենա և որևիցե արկածախնդրության չդիմի՝ փորձելով օգտվել Հայաստանի ներքաղաքական իրավիճակից: Այս ուղերձը պետք է հստակ լինի Ադրբեջանի համար:
Մեր տարածաշրջանի կայունությունը, անվտանգությունը բխում է ինչպես մեր, այնպես էլ միջազգային հանրության շահերից: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն երկրներին և միջազգային կառույցներին, որոնք այս ընթացքում հանդես եկան հավասարակշռված կոչերով և ուղերձներով՝ ուղղված լարվածության թուլացմանը և իրադարձությունների խաղաղ ընթացքին: Կարծում եմ՝ տեղյակ եք` առաջիկայում պարոն Նիկոլ Փաշինյանի հետ տեղի կունենան բանակցություններ, որոնց ընթացքում կփորձենք լուծումներ գտնել: Օրակարգը բաց է, և ինչպես ենթադրում են բանակցությունները՝ յուրաքանչյուր կողմ կարող է իր առաջարկություններով հանդես գալ», – նշել է Կարեն Կարապետյանն ու հավելել, որ անկախ ամեն ինչից՝  բոլոր լուծումները պետք է լինեն քաղաքակիրթ և տրամաբանական, Սահմանադրության և օրենքների շրջանակներում։

«Վստահեցնում եմ, որ կանեմ հնարավորը մեր ժողովրդի համերաշխությունը և համախմբվածությունը ապահովելու համար և չեմ թաքցնում` նույնը ակնկալում եմ նաև մեր գործընկերներից»,- ասել է վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը:

Հայաստանում ապրիլի 13–ից մեկնարկած մասշտաբային բողոքի ակցիաների ֆոնին ապրիլի 23–ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ Նույն օրը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց կառավարության հրաժարականը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:40
27 Հոկտեմբերի 2023
Հունգարիան մտադիր է հյուպատոսություն բացել Երևանում
Հունգարիան մտադիր է հյուպատոսություն բացել Երևանում
13:28
27 Հոկտեմբերի 2023
Հայաստանի և Ադրբեջանի վարչապետերը հանդիպել են Վրաստանում
Հայաստանի և Ադրբեջանի վարչապետեր Նիկոլ Փաշինյանը և Ալի Ասադովը Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլիի միջնորդությամբ հանդիպել են Թբիլիսիի մերձակայքում գտնվող Մուխրանի բնակավայրում
09:41
27 Հոկտեմբերի 2023
ԱԺ–ում հոկտեմբերի 27–ին տեղի ունեցած ոճրագործությունից անցել է 24 տարի
1999թ․–ի հոկտեմբերի 27–ը Հայաստանի նորագույն պատմության ամենասև էջերից մեկն է
20:37
26 Հոկտեմբերի 2023
2 խաղարկություն և 91 նվեր քարտ. Ամերիաբանկն ամփոփեց արդյունքները
Հոկտեմբերի 26-ին Ամերիաբանկն ուղիղ եթերի ընթացքում ամփոփեց միանգամից երկու` «Ի՞նչ ես անում» և «Անկանխիկը թույն ա»  խաղարկությունները
19:05
26 Հոկտեմբերի 2023
570 հազար դրամ. կաշառք ստանալու մեղադրանքով կալանավորվել է ՊՆ ռազմական ոստիկանության տարածքային բաժանմունքի պետը
Կալանավորվել է ՊՆ ռազմական ոստիկանության տարածքային բաժանմունքի պետը
16:04
26 Հոկտեմբերի 2023
Փաշինյանը հետևողականորեն դուրս է մղելու ռուսական ռազմաբազաները՝ հուսալով դրանք փոխարինել արևմտյաններով․ Զատուլին
Զատուլինը հայտնել է, որ Փաշինյանը հետևողականորեն դուրս է մղելու ռուսական ռազմաբազաները՝ հուսալով դրանք փոխարինել արևմտյաններով
15:38
26 Հոկտեմբերի 2023
Այսօր մինչև երեկոյան 8–ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև 20։00–ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
14:21
26 Հոկտեմբերի 2023
ԼՂ-ից ՀՀ մուտք գործելուց հետո մինչև հոկտեմբերի 25-ը կայացրած բոլոր տուգանքները կբեկանվեն. ՆԳ նախարարի տեղակալ
ԼՂ-ից ՀՀ մուտք գործելուց հետո մինչև հոկտեմբերի 25-ը կայացրած բոլոր տուգանքները կբեկանվեն ոստիկանապետի համապատասխան հրամանի շրջանակներում
12:08
26 Հոկտեմբերի 2023
«Մանկական աշխարհ» նախկին հանրախանութի հողամասը մասնավորեցվել է օրենքի խախտմամբ. նախաձեռնվել է քրեական վարույթ
Նախաձեռնվել է քրեական վարույթ․ «Մանկական աշխարհ» նախկին հանրախանութի հողամասը մասնավորեցվել է օրենքի խախտմամբ
11:48
26 Հոկտեմբերի 2023
Երևանը նոր փոխքաղաքապետեր ունի
Այսօր Երևանում քաղաքապետարանում կազմակերպվել է Ավագանու արտահերթ նիստ, որի օրակարգում փոխքաղաքապետեր ընտրելու հարցն էր
09:46
26 Հոկտեմբերի 2023
Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Վրաստան
Այցի շրջանակում նախատեսված է նաև Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի հանդիպումը