Փաշինյանը Էջմիածնի ղեկավարի պաշտոնակատար է նշանակել

26.06.2018, 15:05
ՀՀ վարչաետ Նիկոլ Փաշինյանը Էջմիածնի ղեկավարի պաշտոնակատար է նշանակել։
Փաշինյանը Էջմիածնի ղեկավարի պաշտոնակատար է նշանակել

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի. /Նովոստի Արմենիա/. ՀՀ վարչաետ Նիկոլ Փաշինյանը Էջմիածնի ղեկավարի պաշտոնակատար է նշանակել։

Ինչպես նշվում է ՀՀ կառավարության կայքում, վարչապետը որոշում է ստորագրել` Դիանա Գասպարյանին Հայաստանի Արմավիրի մարզի Վաղարշապատ (Էջմիածին) համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու մասին։

Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը հունիսի 17–ին հրաժարական է տվել։ Նա ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի որդին է։ Հունիսի 16–ին ԱԱԾ մամուլի ծառայությունը հայտարարություն տարածեց` նշելով, որ ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 96-րդ հոդվածով սահմանված կարգով, ԱԺ պատգամավորին ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացվել է ՀՀ ԱԺ նախագահը: Կարեն Գրիգորյանը ներգրաված է որպես մեղադրյալ նույն քրեական գործով։ -0-