Փաշինյան. Հայաստանի ներքաղաքական իրադարձություններն անհամեմատելի են Վրաստանի և Ուկրաինայի գործընթացների հետ
09.05.2018,
20:43
Փաշինյանի խոսքով, Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական իրադարձությունները չի կարելի համեմատել Վրաստանի կամ Ուկրաինայի գործընթացների հետ։

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական իրադարձությունները չի կարելի համեմատել Վրաստանի կամ Ուկրաինայի գործընթացների հետ, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Загружается новость ... "Лево"
«Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններն աննախադեպ են։ Ուզում եմ ընդգծել, որ դրանք չունեին աշխարհաքաղաքական համատեքստ կամ օրակարգ։ Արդեն այս փաստը բացառում է այլ երկրների հետ համեմատությունը։ Դա համաժողովրդական շարժում էր, որն ուներ միայն խաղաղ էություն», – ասաց Փաշինյանը չորեքշաբթի ասուլիսի ժամանակ։
Վարչապետն ընդգծեց, որ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց ժողովրդի ճնշման տակ, սակայն շարունակում է մնալ հայրենիքում։
«Սա արդեն մեր առավելությունն է, և ես ուրախ եմ, որ մենք գնում ենք ներքին տարանջատող գծերի բացառության ճանապարհով` հիմնվելով արդարության վրա», – ասաց նա։
Պատասխանելով Հայաստանում քաղբանտարկյալների մասին հարցին` Փաշինյանը նշեց օրենքի գերակայությունը։
«Պետք է ձեռնարկենք բոլոր քայլերը, որպեսզի քաղբանտարկյալներն ազատ արձակվեն, սակայն միայն օրենքի շրջանակում», – ասաց կառավարության ղեկավարը։–0–