ՊՆ–ն ներկայացրելէ հայ–ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը
28.04.2021,
10:08
ՊՆ–ն ներկայացրելէ հայ–ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ապրիլի 26-ին և 27-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ մարտավարական իրավիճակը փոփոխության չի ենթարկվել: Սահմանային միջադեպեր չեն արձանագրվել, հաղորդում է ՀՀ ՊՆ–ն:
Загружается новость ... "Лево"
«ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս սահմանային միջադեպեր չեն արձանագրվել», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահմանային իրավիճակը սահմանագոտու ամբողջ երկայնքով և կատարում առաջադրված խնդիրները:–0–