«Մալաթիա» տոնավաճառի առևտրականները հուսահատության մեջ են և կպայքարեն մինչև հաղթական ավարտ

26.02.2016, 17:50
«Մալաթիա» տոնավաճառի վարձակալներից շատերն ուրբաթ բողոքի ակցիա են սկսել տաղավարների վարձակալության բարձր գների դեմ։ Նրանք հայտարարել են, որ կպայքարեն մինչև հաղթական ավարտ։
 «Մալաթիա» տոնավաճառի առևտրականները հուսահատության մեջ են և կպայքարեն մինչև հաղթական ավարտ

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. «Մալաթիա» տոնավաճառի վարձակալներից շատերն ուրբաթ բողոքի ակցիա են սկսել տաղավարների վարձակալության բարձր գների դեմ։ Նրանք հայտարարել են, որ կպայքարեն մինչև հաղթական ավարտ։

Այսպես այլևս չի կարելի ապրել...

«Մենք պայքարում ենք վարձակալման գների նվազման համար։ Առևտուր չկա, ավելի շատ մարդիկ են հեռանում Հայաստանից, բոլորը վարկեր ունեն, աշխատողները պահում են զինծառայողների, ուսանողների։ Տաղավարների գինը չի ավելացել, մենք պարզապես այլևս չենք կարող այդքան վճարել», – ասաց Անժելա Պարսամյանը, ով տաղավար է վարձակալում «Մալաթիա» տոնավաճառում։

  - рис.1

Նրա խոսքով` վարձավճարը կազմում է ամսական 150 հազար դրամ, ինչին ավելանում է էլեկտրաէներգիայի, չեկերի վճարն ու այլ ծախսեր։

«Ինչու՞ ես պետք է երեք քառակուսի մետր դիմաց վճարեմ 200 հազար դրամ։ Ես պետք է նաև վճարեմ աշխատողին, քանի որ մենակ չեմ կարող աշխատել երկու տաղավարներում։ Եվ դա այն դեպքում, որ ես մեկ ամսում այդքան չեմ վաստակում», – նշեց Պարսամյանը։

Նա նաև ավելացրեց, որ վարձակալներն ադմինիստրացիայի, տնօրենի հետ կապված խնդիրներ չունեն, խնդիրը գնորդների բացակայությունն է։ «Չգիտեմ` դա կապված է առևտրային մոլերի, թե այն փաստի հետ, որ մարդիկ հեռանում են երկրից, սակայն հունվարից առևտուր գրեթե չկա», – ասաց Պարսամյանը։ 

 - рис.2

Նա հիշեցրեց, որ Մալաթիա» տոնավաճառի աշխատակիցները մինչև հիմա բողոքի որևէ ակցիա չեն կազմակերպել, սակայն այսօր իրավիճակն անտանելի է։

Պարսամյանին աջակցեցին նաև տասնյակ վարձակալներ, ովքեր պահանջում են, որ վարձավճարն ու մնացած վճարներն իրար հետ չգերազանցեն ամսական 80 հազար դրամը։ Նրանք պատրաստ են ակցիաներ կազմակերպել մինչև նրանց պահանջները բավարարվեն։

 - рис.3

Ցուցարարները միասնակ չեն

Չնայած, որ տաղավարների մեծ մասը փակ է, իսկ աշխատակիցները մասնակցում են բողոքի ակցիային, այդուհանդերձ, որոշ տաղավարներ շարունակում են գործել։ Գործող տաղավարների վարձակալները, ովքեր հրաժարվեցին ներկայանալ,  «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակցին ասացին, որ չեն մասնակցում բողոքի ակցիային և ամեն ինչից գոհ են։

Ոստիկանությունը դեմ չէ

Կեսօրին մոտ ցուցարարները փորձեցին փակել տոնավաճառին հարակից փողոցի երթևեկությունը, սակայն ոստիկանությունը հետ հրեց նրանց։

Ցուցարարների խոսքով` իրարանցման ժամանակ ակցիայի երկու մասնակիցների ծեծել ու տարել են ոստիկանական մեքենայով։ 

 - рис.4

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ով ներկա էր բողոքի ակցիային, «Նովոստի–Արմենիա» գործակալությանն ասաց, որ տոնավաճառի աշխատակիցներին ասել են, որ չի կարելի փակել փողոցը։

«Նրանք մեր քաղաքացիներն են։ Մենք նրանց հետ որևէ խնդիր չունենք։ Այսօր ոչ մեկին չեն ձերբակալել և չեն տարել բաժանմունք, մի՛ անհանգստացեք», – ասաց Օսիպյանը։

Այս պահին բողոքի ակցիան շարունակվում է առանց ոստիկանության հետ բախումների։ Աշխատակիցների հիմնական մասը վերադարձել է տոնավաճառի տարածք։ –0–