Կարեն Կարապետյանի կառավարությունը շուտով հրաժարական կտա

20.04.2017, 11:25
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարությունն օրեր անց հրաժարական կտա։
Կարեն Կարապետյանի կառավարությունը շուտով հրաժարական կտա
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարությունն օրեր անց հրաժարական կտա։

Ինչպես գրում է «Փաստ» թերթը, գործող Սահմանադրության համաձայն՝ օրեր անց լիազորությունները վայր կդնի Կարեն Կարապետյանի կառավարությունը:

Կարապետյանը, ինչպես ՀՀԿ-ն նշել է մինչ ընտրությունները, ամենայն հավանականությամբ, կշարունակի պաշտոնավարել վարչապետի պաշտոնում:

«Սակայն հասկանալի է՝ ապագա կաբինետը որոշակի խմբագրումների, այնուամենայնիվ, կենթարկվի», – նշում է թերթը։

«Այդուհանդերձ, այս խմբագրումները թողնելով մի կողմ, եթե հետհայացք գցենք Կարեն Կարապետյանի կաբինետի գործունեության բավական սեղմ ժամկետին, ապա որոշակի ընդհանրացումների կարող ենք գալ: Ինչպես և սպասելի էր, Կարապետյանի կառավարությունը անցած 5-6 ամիսների ընթացքում հեղափոխական արդյունքների չհասավ և չէր էլ կարող հասնել», – նշում են հոդվածի հեղինակները։–0–