426.98
4.98
386.44
+15
Եղանակը Երևանում
Հայ

Կամավորները մեկնում են Խոսրովի արգելոց` օգնելու

13:25
14 Օգոստոսի 2017

ԵՐԵՎԱՆ. 14 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի գլխավորությամբ նախարարության ստորաբաժանումների մոտ 150 աշխատակիցներ արդեն երրորդ օրն է «Խոսրովի անտառ» պետական արգելոցում են: Այս մասին հաղորդում է նախարարության մամուլի ծառայությունը։ 

Միաժամանակ, facebook–ում ստեղծվել է բնապահպանական ճակատ, որը կամավորներին կոչ է անում միանալ իրենց` «գնալ Խոսրովի արգելոց օգնելու»։

Загружается новость ... "Право"

Խմբի տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է. «Հավաստի տեղեկություններ ունենք, որ Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհի պատճառով վիճակը շատ ծանր է։ Եթե մի քանի օր էլ շարունակվի, ապա կարող ենք կորցնել ամբողջ արգելոցը։ Օգոստոսի 14-ին ժամը 9։00-9։30-ը հավաքվում ենք Սարյանի արձանի մոտ, որպեսզի գնանք օգնության։ Խնդրում ենք բոլոր նրանց ովքեր ֆիզիկապես պատրաստված են և կարող են օգնել՝ միանալ այդ աշխատանքներին»։

ՀՀ բնապահպանության նախարարությունը դիմում է հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցելու համար կամավոր դեպքի վայր մեկնող քաղաքացիներին` «Խոսրովի անտառ» պետական արգելոց ժամանել Ուրցաձորի տեղամասի առաջին պահաբաժնի ուղեկալից, որտեղ ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակիցները կհամակարգեն կամավորների ուժերի բաշխումը հրդեհված տարածքների տարբեր հատվածներում:

Օգոստոսի 12-ից արգելոցում բռնկված հրդեհը մարելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են: Ըստ օպերատիվ տեղեկատվության` հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 78 փրկարար, ՀՀ ՊՆ Արարատի զորամասից թվով 122 զինծառայող, ՀՀ ԿԱ ոստիկանության Արարատի մարզային վարչության թվով 60, «Ինտեր Ակվա» ձկնաբուծարանի աշխատակիցներ՝ ջրատարներով, Արարատի մարզի Ուրցաձոր համայնքի բնակիչներ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է ՀՀ ՊՆ ավիացիայի 2 ուղղաթիռ: Հրդեհի բռնկման փաստով հարուցվել է քրեական գործ: ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը դիմել է ՌԴ ԱԻ նախարար Վլադիմիր Պուչկովին՝ տրամադրելու հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնող ինքնաթիռ՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին աջակցելու համար:

Ըստ ԱԻՆ տեղեկատվության` օգոստոսի 12-ին, ժամը 12:30-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ուրցաձոր գյուղից մոտ 20 կմ հյուսիս՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոց պետական ոչ առևտրային կազմակերպության «Զիմա» կոչվող տարածքում այրվում է բուսածածկ տարածք: Ըստ նախնական տվյալների՝ 200-250 հա տարածքում այրվում է բուսածածկ և անտառածածկ տարածք: Առկա է քամի, ինչը նպաստում է հրդեհի տարածմանը:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:32
08 Մայիսի 2023
Հայաստան ներթափանցած երկու ադրբեջանցիներից մեկի գործով դատավճիռ է կայացվել
Նա ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը
19:37
08 Մայիսի 2023
Հայտնի են 2023 թվականի էքստեռն ավարտական քննությունների օրերը
ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է էքստեռն ավարտական քննությունների ժամանակացույցը
15:55
08 Մայիսի 2023
Այսօրվա դրությամբ` Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 142-ի, որից 100–ը երեխաներ են. ԱՆ
Հոսպիտալացված հիվանդների առողջական վիճակը մասնագետները գնահատում են միջին ծանրության
14:22
08 Մայիսի 2023
Այսօր մինչև երեկոյան 9–ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև 21։00–ն ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
13:40
08 Մայիսի 2023
Փաշինյանը Պուտինի հրավերով կմեկնի Ռուսաստան
Փաշինյանը Պուտինի հրավերով այսօր մեկնում է Ռուսաստան
13:37
08 Մայիսի 2023
Հայ դպրոցականները 1 արծաթե և 1 բրոնզե մեդալներ են նվաճել քիմիայի Մենդելեևյան 57-րդ միջազգային օլիմպիադայում
Մենդելեևյան միջազգային օլիմպիադաներում Հայաստանի թիմերն ընդհանուր առմամբ արժանացել են 41 մեդալների
11:37
08 Մայիսի 2023
Երևան–Դուբայ օդանավը վայրէջք է կատարել Իրանում
Երևան–Դուբայ ինքնաթիռը վայրէջք է կատարել Իրանում՝ Շիրազի օդանավակայանում
15:05
05 Մայիսի 2023
Որո՞նք են 2022թ.–ին նորածինների ամենատարածված անունները
Հրապարակվել է 2022թ.–ին նորածինների ամենատարածված անունների ցանկը
13:46
05 Մայիսի 2023
5 անձինք 18 և 26 հազար դոլարի դիմաց, կեղծ փաստաթղթերով կազմակերպել են ՀՀ 16 քաղաքացիների անօրինական միգրացիան ԱՄՆ
5 անձինք 18 և 26 հազար դոլարի դիմաց, կեղծ փաստաթղթերով կազմակերպել են ՀՀ 16 քաղաքացիների անօրինական միգրացիան ԱՄՆ, գործն ուղարկվել է դատարան
12:44
05 Մայիսի 2023
Հայաստանի մեդիաոլորտում կներդրվի 17,3 միլիոն դոլար. ԱՄՆ դեսպան
ՀՀ–ում ԱՄՆ դեսպանը հայտնել է, որ Հայաստանի մեդիաոլորտում կներդրվի 17,3 միլիոն դոլար
11:17
05 Մայիսի 2023
Հայաստանում կներդրվի բուժաշխատողների անհատական լիցենզավորման համակարգ
Հայաստանում կներդրվի բուժաշխատողների անհատական լիցենզավորման համակարգ
11:00
05 Մայիսի 2023
Այսօրվանից Լարսը 1 ամսով փակ է լինելու թեթև մարդատար մեքենաների համար
Լարսը 1 ամսով փակ է լինելու թեթև մարդատար մեքենաների համար