Հրապարակվել է «Հաց բերող» Արթուր Սարգսյանի մահվան նախնական պատճառը

16.03.2017, 20:51
ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնում է, որ Արթուր Սարգսյանի մահվան նախնական պատճառը «սիրտ - թոքային անբավարարությունն» է:
Հրապարակվել է «Հաց բերող» Արթուր Սարգսյանի մահվան նախնական պատճառը
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնում է, որ Արթուր Սարգսյանի մահվան նախնական պատճառը «սիրտ - թոքային անբավարարությունն» է:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Հաց բերող» Արթուր Սարգսյանը հինգշաբթի մահացել է «Արմենիա» ԲԿ-ում:

Загружается новость ... "Право"

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնին հանձնարարվել է Ա. Սարգսյանի մահվան հանգամանքները պարզելու նպատակով իրականացնել քննություն:

Ինչպես հայտնել է ՀՀ ԱՆ մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը, Արթուր Սարգսյանը մահացել է հինգշաբթի ժամը 15:40-ին «Արմենիա» բժշկական կենտրոնում։

Facebook-յան իր էջում Հայթայանը նշել է, որ Սարգսյանը հիվանդանոց էր ընդունվել մարտի 15-ին` ժամը 18:50-ին` օղակված պորտային ճողվածքի կապակցությամբ և գիշերը վիրահատվել է` անհետաձգելի ցուցումներով։

Վիրահատության ընթացքում պարզվել է, որ հիվանդի մոտ առկա է աղիքային անանցանելիություն և տարածուն պերիտոնիտ։ Կատարվել է ռադիկալ վիրահատություն` ճողվածքահատում, ճողվածքի պլաստիկա, որովայնի խոռոչի սանացիա և աղիների շինավորում:

Վաղ հետվիրահատական շրջանում Արթուր Սարգսյանի մոտ զարգացել է սուր սրտանոթային և թոքային անբավարարություն։ Նրան միացվել է արհեստական շնչառության սարք։

«Չնայած բժիշկների կողմից ձեռնարկված միջոցառումներին` Արթուր Սարգսյանի կյանքը չի հաջողվել փրկել», - հայտնել է Հայթայանը։ -0-