438.87
4.39
404.41
+4
Եղանակը Երևանում
Հայ

Հրանտ Մելիք-Շահնազարյան. հաղթող կողմ չի լինելու

17:15
18 Հուլիսի 2016

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Ստեղծված իրավիճակում հաղթանակներից խոսելն ամենամեծ անմտությունն է, հայտարարել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը` մեկնաբանելով Երևանում ՊՊԾ գնդի շենքը զինված խմբավորման կողմից զավթումը:

Կիրակի լուսադեմին մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահում են այնտեղ գտնվող անձանց, որոնց թվում են` ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանն ու Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ովքեր գնացել են այնտեղ բանակցություններ վարելու համար։ 

Հարձակման ժամանակ զոհվել է գնդապետ Արթուր Վանոյանը, չորս ոստիկան վիրավորվել է։

 «Չի լինելու հաղթանակ ո՛չ ՊՊԾ գնդում ամրացած զինյալների, ո՛չ ոստիկանության, ո՛չ իշխանությունների և ո՛չ էլ ժողովրդի համար», - գրել է նա Facebook սոցիալական ցանցի իր էջում։

Աբովյան. բոլորը պարտվեցին>>

«Զենք է բարձրացվել, մարդ է սպանվել. ի՞նչ հաղթանակի մասին է կարելի մտածել այս պարագայում։ Կամ թե ի՞նչ ակնկալիք կարող են ունենալ հրապարակ դուրս եկողները։ Առավել ևս՝ նման կոչերով հանդես եկողները», - ըննդգծել է Մելիք-Շահնազարյանը։

Նրա խոսքով, Հայաստանում հիմա մի կոչ է ակտուալ։

«Այն պիտի ուղղված լինի զինյալներին և պետք է զենքը վայր դնելու հորդոր պարունակի։ Ուրիշ ոչինչ։ Այլ բաներ մի պահանջեք էտ մարդկանցից։ Մի՛ դրդեք նրանց ավելի մեծ հանցանքի։ Նոր մեղքի տակ մի գցեք։ Եթե բոլորի ուզածն օրենքի գերակայությունն ու օրինական պետությունն է, ուրեմն այս ցնցումն էլ պետք է օրենքի դաշտում հարթվի։ Մնացած բոլոր սցենարներն անընդունելի ու կործանարար են», - հայտարարել է քաղաքագետը։

Նա կոչ է արել հասկանալ, որ հաղթող կողմ չի լինելու։

«Բոլորս ենք հաղթելու եթե, գնանք օրինական ուղղով և/կամ պարտվելու, եթե ընտրենք ուժով հարց լուծելու ճանապարհը», - ասել է Մելիք-Շահնազարյանը։  

Զինված անձինք «Հիմնադիր խորհրդարան» արմատական ընդդիմադիր կազմակերպության կալանավորված առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի կողմնակիցներն են, ովքեր պահանջում են ազատել նրան։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:42
28 Փետրվարի 2024
ՊՆ պաշտոնատար անձինք մեղադրվում են մոտ 4մլն դրամ հափշտակելու մեջ
ՊՆ պաշտոնատար անձինք մեղադրվում են մոտ 4մլն դրամ հափշտակելու մեջ
12:23
28 Փետրվարի 2024
Ինքնաձիգով զինված ադրբեջանցին հատել է սահմանը Տեղ համայնքում, հայ զինծառայողները վնասազերծել են նրան
Գիշերը Իիքնաձիգով զինված ադրբեջանցին հատել է սահմանը Տեղ համայնքում
21:15
27 Փետրվարի 2024
Գլխավոր դատախազի հրամանով՝ «նկատողություն» տեսակի տույժ է նշանակվել դատախազի նկատմամբ
Կարգապահական վարույթի արդյունքներն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողով
16:04
27 Փետրվարի 2024
Կարգելվի մուտք գործել ԵՄ առանց կենսաչափական անձնագրերի․ ՀՀ ՆԳՆ–ից մեկնաբանել են (ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ)
Կարգելվի ԵՄ մուտք գործել առանց կենսաչափական անձնագրերի․ ՀՀ ՆԳՆ–ից «Նովոստի–Արմենիա»–ին մեկնաբանել են
14:13
27 Փետրվարի 2024
7–րդ դասարանի երեխաների ծնողները դատի են տվել ԿԳՄՍՆ–ին հայոց պատմության նոր դասագրքի համար
7–րդ դասարանի երեխաների ծնողները դատի են տվել ԿԳՄՍՆ–ին
12:46
27 Փետրվարի 2024
Ճիշտ կլինի, որ ռուս սահմանապահները «Զվարթնոց» օդանավակայանից դուրս գան. Ալեն Սիմոնյան (ՎԻԴԵՈ)
Կարծում եմ, որ ճիշտ կլինի, որ ռուս սահմանապահները «Զվարթնոց» օդանավակայանից այնտեղից դուրս գան, ասել է Ալեն Սիմոնյանը․ ՎԻԴԵՈ
10:50
27 Փետրվարի 2024
Երևան Գյուլբենկյան փողոցի 30/3 շենքի մոտ զինամթերքի նմանվող առարկայի հայտնաբերման առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Կատարվել է դեպքի վայրի զննություն, հայտնաբերված զինամթերքի նմանվող առարկաները վերցվել են
14:14
26 Փետրվարի 2024
Կողային ապակիների լուսաթափանցելիության կանոնը մեկ տարում երկու անգամ խախտելու համար վարորդը 2 բալ կկորցնի. նախագիծ
Իսկ երկրորդ գիծ կանգնելու համար տուգանային միավորը 0.5-ից կդառա 0.25
13:09
26 Փետրվարի 2024
ABBYY ընկերությունների խմբի հիմնադիր Դավիթ Յանը ելույթ կունենա Հայաստանում առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովին
Հայաստանում առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովը տեղի կունենա 2024 թվականի մարտի 5-ին