Հայաստանը քննարկում է ապօրինի հարստացումը քրեականացնելու հնարավորությունը
08.06.2016,
20:45
Հայաստանը քննարկում է ապօրինի հարստացումը քրեականացնելու հնարավորությունը:

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանը քննարկում է ապօրինի հարստացումը քրեականացնելու հնարավորությունը, չորեքշաբթի խորհրդարանում կազմակերպված կառավարական ժամի ընթացքում ասաց կառավարության աշխատակազմի ղեկավար–նախարար Դավիթ Հարությունյանը։
Նրա խոսքով` արդեն մշակվել են օրինագծի որոշ ասպեկտներ, որը, սակայն բախվել է որոշակի հակասությունների անմեղության կանխավարկածի սկզբունքի հետ։
«Քաղաքացիները չպետք է ինքնուրույն ապացուցեն, թե ինչպես են ստացել իրենց սկզբնական եկամուտները, սակայն միաժամանակ բոլորը ընթացակարգերը պետք է թափանցիկ լինեն», – նշեց Հարությունյանը։
Նա նաև ավելացրեց, որ որոնվում են այս հարցի օպտիմալ լուծումներ։
ՀՀ վարչապետը մայիսի 12–ին կայացած կառավարության նիստի ժամանակ հայտարարել է, որ մտադիր է ակտիվորեն պայքարել կոռուպցիայի դեմ, ինչից հետո կոչ է արել քաղաքական ուժերին կազմակերպել համատեղ խորհրդատվություններ։ –0–