441.52
4.45
403.58
-3
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանը նշում է անկախության 25–ամյակը

07:00
21 Սեպտեմբերի 2016
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանն այսօր` սեպտեմբերի 21–ին նշում է անկախության 25–ամյակը։

Հայաստանի Գերագույն խորհրդի որոշմամբ, 1991թ. սեպտեմբերի 21-ին հանրաքվե անցկացվեց՝ ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախ պետականություն հաստատելու վերաբերյալ։

Ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 99%-ը կողմ էր քվեարկել: Երկու օր անց հանրապետության Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան հանրապետություն։

Այսօր մեծածավալ և շքեղ շքերթ է սպասվում Հանրապետության հրապարակում։
Ներկայիս Հայաստանն ընդունված է անվանել Երրորդ Հանրապետություն: Նրանից առաջ եղել են Առաջին Հանրապետությունը (1918-1920 թթ.) և Հայկական ԽՍՀ-ն (1920-1991 թթ.)։

Հայկական պետականությունը վերականգնվել է իր գոյության և ազգային ինքնության պահպանման համար ժողովրդի բազմադարյա պայքարի արդյունքում:

Պատմական տարածքներում հայկական պետությունների անկումից հետո (XI – XII դդ.) հայկական անկախ պետականությունը վերածնվել է Հայաստանի սահմաններից դուրս` Կիլիկիայում: Կիլիկիայի Հայոց թագավորությունը Միջերկրածովյան ամենազարգացած պետություններից էր, որը գոյություն պահպանեց մինչև 14-րդ դարի վերջը:

Երկար տարիների ընթացքում Հայաստանը հսկա կայսրությունների և գերտերությունների արյունահեղ պատերազմների ասպարեզ է եղել, վերապրել է կոտորած և 20-րդ դարի առաջին Ցեղասպանությունը: 20-րդ դարի վերջում հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի պսակը դարձավ Ղարաբաղյան շարժումը, որը վերածվեց լայնածավալ ռազմական գործողությունների: Դրանք ավարտվեցին 1994 թվականի մայիսին Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հրադադարի համաձայնագրի ստորագրմամբ:

Նորանկախ Հայաստանին բաժին հասավ ծանր ժառանգություն` Ղարաբաղի պատերազմը, արգելափակումը, 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի ավերիչ հետևանքները, ԽՍՀՄ փլուզման և խորհրդային հանրապետությունների միջև գոյություն ունեցած տնտեսական կապերի կորստի պատճառով առաջացած տնտեսական անկումը:

Սակայն 90-ականների երկրորդ կեսից հաջողվեց անցնել ավերված տնտեսության վերականգնմանը, ակտիվ գործունեություն վարել արտաքին քաղաքական ոլորտում, բարձրացնել համաշխարհային ասպարեզում երկրի հեղինակությունը:

Այսօր Հայաստանի հիմնական խնդիրները ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծումն է, տնտեսության զարգացումը, սոցիալական խնդիրների լուծումը, գիտատար տնտեսության զարգացումը: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:15
11 Մարտի 2024
Շաբաթ և կիրակի օրերին կենտրոնից Երևանի կենդանաբանական այգի կարելի է հասնել անվճար (ՎԻԴԵՈ)
Շաբաթ և կիրակի օրերին կենտրոնից Երևանի կենդանաբանական այգի կարելի է հասնել անվճար․ ՎԻԴԵՈ
15:17
11 Մարտի 2024
Global Finance-ը ճանաչել է Ամերիաբանկի առաջատար դիրքը Հայաստանում կայուն ֆինանսավորման ոլորտում
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ. կայուն ֆինանսավորման գծով Հայաստանի լավագույն բանկը
14:09
11 Մարտի 2024
Երևանի կոնսերվատորիան փակվո՞ւմ է․ հասունանում է սկանդալ երկրի միակ երաժշտական բուհի փակման շուրջ
Օրերս ակտիվորեն սկսել են շրջանառվել լուրեր այն մասին, որ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան շուտով փակվելու է և Ակադեմիական քաղաքում միանալու է մյուս բուհերին՝ որպես ֆակուլտետ
13:12
11 Մարտի 2024
«ECO» հավկիթներն ամենևին էլ «ԷԿՈ» չեն․ վարույթ է հարուցվել «Արաքս» թռչնաֆաբրիկայի նկատմամբ
«ECO» հավկիթներն ամենևին էլ «ԷԿՈ» չեն․ վարույթ է հարուցվել «Արաքս» թռչնաֆաբրիկայի նկատմամբ
12:58
11 Մարտի 2024
Երևանի նախկին թաղապետերից մեկը հափշտակել է մանկապարտեզին պատկանող անշարժ գույքը
Երևանի նախկին թաղապետերից մեկը հափշտակել է մանկապարտեզին պատկանող անշարժ գույքը
12:29
11 Մարտի 2024
Հնդկաստանը ստեղծում է օդային միջանցք դեպի Հայաստան
Հնդկաստանը ստեղծում է օդային միջանցք դեպի Հայաստան ռազմավարական կարևորության արտահանումը կարգավորելու համար
11:20
11 Մարտի 2024
Ջրագիծը ծածկվել է ջրով, այս պահին հնարավոր չէ կատարել վթարավերականգնողական աշխատանքներ․ քաղաքապետարան
Անանցանելի է ջրագծին մոտեցնող ճանապարհը, ջրագիծը ծածկվել է ջրով, ինչի պատճառով հնարավոր չէ իրականացնել վթարավերականգնողական աշխատանքներ
10:05
11 Մարտի 2024
Գիշերը վթարվել է Արզնի 2 - Երևան մայրուղային ջրատարը․ Երևանի որոշ հասցեներում կլինեն գրաֆիկի խախտումներ
«Վեոլիա Ջուրը» զգուշացնում է․ վթարվել է Արզնի 2 - Երևան մայրուղային ջրատարը, Երևանի որոշ հասցեներում կլինեն գրաֆիկի խախտումներ
09:51
11 Մարտի 2024
Այսօր մինչև 21։00–ն խոշոր ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև 21։00–ն խոշոր ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
10:48
09 Մարտի 2024
Երևանում ժամանակավորապես կփոխվեն 11 ավտոբուսների երթուղիները
Երևանում ժամանակավորապես կփոխվեն 11 ավտոբուսների երթուղիները
12:50
08 Մարտի 2024
Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է տրանսպորտի թարմացված սակագները
Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է տրանսպորտի թարմացված սակագները