Հայաստանում ծխելու դեմ պայքարն հանգեցրել է ծխողների թվի ավելացման.Պիպոյան

02.06.2017, 16:16
Հայ հասարակությունը ոչ միայն չի ցանկացել մասնակցել ծխելու դեմ պայքարին, այլև հակառակը` նյարդայնանալու պատճառով չծխողները սկսել են ծխել:
Հայաստանում ծխելու դեմ պայքարն հանգեցրել է ծխողների թվի ավելացման.Պիպոյան
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի./Նովոստի-Արմենաի/. Հայ հասարակությունը ոչ միայն չի ցանկացել մասնակցել ծխելու դեմ պայքարին, այլև հակառակը` նյարդայնանալու պատճառով չծխողները սկսել են ծխել: Այս մասին հայտնել է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը:

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը չորեքշաբթի հայտնել էր, որ գերատեսչությունը կառավարության քննարկմանն է ներկայացրել ծխելու դեմ պայքարի ստրատեգիական ծրագիրը: Այն չորս բաղադրիչ է ներառում. օրենսդրական, միջազգային, գովազդահոգեբանական և առողջապահական: Ստրատեգիայի շրջանակում նախատեսվում է բոլոր փակ հասարակական վայրերում ծխելն արգելող օրենք մշակել:

«Այս հայտարարության վերաբերյալ հասարակության սուր արձագանքը հիմնականում վերաբերում է միջոցառումներին, որոնք նախատեսված են հակածխախոտային պայքարի շրջանակում: Այս համատեքստում, կարելի է ասել, որ նախարարն արեց այն, ինչ անել չէր կարելի։ Չէ՞, որ բարեփոխումները պետք է իրականացվեն այնպես, որ դրանում նաև հասարակությունը մասնակցություն ունենա»,-ասաց նա:

Միաժամանակ, նա դրական է գնահատում ծխախոտի դեմ պայքարը, սակայն նրան դուր չեն գալիս այն մեթոդները, որոնցով այն Հայաստանում մեկնարկել է: Պիպոյանն ընդգծեց, որ հասարակության բացասական վերաբերմունքը պայմանավորված է առողջապահության նախարարի հայտարարությամբ` թե ծխելը անհաջողակ լինելու նշան է:

Загружается новость ... "Право"

«Աշխարհում քիչ են երկրները, որտեղ նման բարեփոխումներն ընդունվել են առանց հասարակության կողմից դիմադրության, ավելին, որոշ երկրներ անգամ հրաժարվել են նման օրենքների ընդունումից»,-հավելեց Պիպոյանը:

Նա նշեց, որ ծխախոտի դեմ պայքարը առաջ են մղում ծխախոտանման ապրանքներ արտադրողների առևտրային շահերը:

«Շատերը կարծում են, որ նման բարեփոխումներով մենք չենք լուծում հասարակական-առողջապահական խնդիրներ, այլ քարոզում ենք ծխախոտի փոխարինիչներ»,- ասաց Պիպոյանը:

Նրա կարծիքով, նման կտրուկ բարեփոխումները խախտում են ծխողների իրավունքները: Պիպոյանն առաջարկեց պետական տուրք սահամնել սրճարանների և ռեստորանների վրա, որտեղ կարելի է ծխել` բարձրացնելով գները։ Միաժամանակ բացել այլ հաստատություններ` ավելի ցածր գներով, որտեղ չի կարելի ծխել։

«Այդպիսով մարդը կկարողանա ինքն ընտրել, թե ուր գնալ»,- հավելեց նա: -0-