Հայաստանում առողջական խնդիրների պատճառով բանակից տարկետում ստացող զինվորների քանակը անհանգստացրել է նախարարին
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում առողջական խնդիրների պատճառով բանակից տարկետում ստացող զինվորների քանակը մտահոգիչ է, նախօերին լրագրողներին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Նա նշեց, որ ուրբաթ հանրապետական զորակոչային հանձնաժողովի նիստ է անցկացվել: «Զորակոչի կազմակերպման հարցում շատ խնդիրներ կան. դրանցից մեկն այն է, որ շատ են գրանցված քաղաքացիները, ովքեր զինկոմիսարիատ չեն ներկայանում», - ասաց Սարգսյանը:
Նախարարը ընդգծեց, որ, ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, իրավապահ մարմինները պետք է ակտիվացնեն աշխատանքն այս ուղղությամբ:
«Բացի այդ, ինձ շատ զարմանալի թվաց զինակոչիկների մեծ քանակը, ովքեր բանակից տարկետում են ստանում առողջական խնդիրների պատճառով: Այդ հարցով ևս կաշխատենք զբաղվել», - ասաց Սարգսյանը:
Ընդ որում, նախարարը նշեց, որ նման հարցերի լուծման համար հարկավոր է ավելի կառուցվածքային փոփոխություններ իրականացնել, փոխել ընթացակարգերը: -0-

