Հայաստանն առանց վիզայի ռեժիմ կներդնի չորս պետությունների քաղաքացիների համար

06.03.2018, 21:05
Հայաստանն առանց վիզայի ռեժիմ կներդնի 4 պետությունների քաղաքացիների համար։
Հայաստանն առանց վիզայի ռեժիմ կներդնի չորս պետությունների քաղաքացիների համար

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ կառավարությունը երեքշաբթի նիստի ժամանակ որոշում ընդունեց Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Սինգապուրի և Հարավային Կորեայի քաղաքացիների համար մուտքի վիզայի միակողմանի չեղարկման մասին։

Կառավարության որոշումն ուժի մեջ կմտնի մարտի 19–ից։

Ինչպես նշեց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, այդ պետությունների քաղաքացիները կարող են առանց վիզայի այցելել Հայաստան և մնալ երկրում տարվա ընթացքում 180 օր։

«Դա ոչ միայն կհանգեցնի զբոսաշրջիկների հոսքի ավելացման, այլև կնպաստի երկրների հոգևոր և պատմամշակութային ժառանգության հետ փոխադարձ ծանոթանալուն, ինչպես նաև կսահմանի համագործակցության նոր ոլորտներ», – նշեց նա։

Հայաստանում գործում է առանց վիզայի միակողմանի ռեժիմ մոտ 45 երկրների հետ, որոնցից են, մասնավորապես, ԱՄՆ–ն, Ճապոնիան, ԵՄ երկրներն ու Մերձավոր Արևելքի և Հարավային Ամերիկայի մի շարք երկրները։–0–