Հայաստանից նոր չարտերային չվերթեր կգործարկվեն ամռանն ընդառաջ
16.05.2018,
11:28
Մի շարք ավիաընկերություններ ստացել են թույտվություն ամռան ընթացքում զբոսաշրջային ուղղություններով ոչ կանոնավոր չվերթեր իրականացնելու համար։
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Մի շարք ավիաընկերություններ ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից ստացել են թույտվություն ամռան ընթացքում զբոսաշրջային ուղղություններով ոչ կանոնավոր չվերթեր իրականացնելու համար, հաղորդում է ՔԱԳՎ մամուլի ծառայությունը։
Загружается новость ... "Лево"
Ոչ կանոնավոր չվերթերը կիրականացվեն մասնավորապես դեպի Ֆրանսիա (Նիցա), Կիպրոս (Լառնակա), Մոնտենեգրո (Տիվատ), Հունաստան (Արաքսոս, Կոս, Հերակլիոն, Հռոդոս, Սալոնիկ), Բուլղարիա (Վառնա, Բուրգաս), Իտալիա (Ռիմինի, Վենետիկ), Իսպանիա (Բարսելոնա), Եգիպտոս (Հուրգադա):
Ոչ կանոնավոր չվերթերի երթուղիներին, ավիաընկերություններին, թռիչքների իրականացման ժամկետներին, չվերթների իրականացման օրերին և չվերթների պատվիրատուների մասին տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ ՔԱԳՎ–ի կայքում։–0–

