ՀՅԴ–ն առաջարկում է համաձայնվել ժողովրդի վստահությունը վայելող միասնական թեկնածուի շուրջ
27.04.2018,
18:06
«Դաշնակցությունն» առաջարկում է համաձայնվել ժողովրդի վստահությունը վայելող միասնական թեկնածուի շուրջ։
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ՀՅԴ–ն հանդես է եկել առաջարկով` վերահաստատելով ժողովրդային շարժման արդյունքում ստեղծված իրավիճակի հանգուցալուծման իր մոտեցումները՝ սահմանադրականության և օրենքների շրջանակներում կարգավորում գտնելու նպատակով։
Загружается новость ... "Лево"
«ՀՅԴ–ն առաջարկում է մայիսի 1-ին կայանալիք ԱԺ նիստին ընդառաջ խորհրդարանական բոլոր խմբակցությունների մասնակցությամբ, համախոհաբար ձևավորել միասնական քաղաքական օրակարգ, համաձայնվել ժողովրդի վստահությունը վայելող միասնական թեկնածուի շուրջ, ով պետք է համախոհության հիման վրա ներկայացնի կառավարության համապատասխան կազմ և գործունեության ծրագիր», – նշվում է կուսակցության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Սույն նախաձեռնությունը կյանքի կոչելու համար ՀՅԴ-ն պատրաստակամություն է հայտնել առարկայական քննարկումներ սկսել բոլոր շահագրգիռ կողմերի հետ։
Ապրիլի 25–ին ՀՅԴ–ն հայտարարեց, որ դուրս է գալիս ՀՀԿ–ի հետ կոալիցիայից։–0–
