ՀՀ վարչապետը տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ է նշանակել

21.10.2016, 19:39
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ է նշանակել։
ՀՀ վարչապետը տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ է նշանակել
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ է նշանակել։

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝Տիգրան Խաչատրյանին նշանակել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ»,– նշվում է ՀՀ կառավարության կայքում հրապարակված վարչապետի որոշման մեջ։

Վարչապետի մեկ այլ որոշմամբ, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալի պաշտոնից, իր դիմումի համաձայն, ազատվել է Գառնիկ Բադալյանը։–0–