ՀՀ վարչապետը պաշտոնից ազատել է բնապահպանության և տրանսպորտի փոխնախարարներին

30.05.2017, 19:32
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը պաշտոնից ազատել է բնապահպանության և տրանսպորտի փոխնախարարներին։
ՀՀ վարչապետը պաշտոնից ազատել է բնապահպանության և տրանսպորտի փոխնախարարներին
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

Ինչպես երեքշաբթի հաղորդեցին կառավարության մամուլի ծառայությունից, Առաքելյանն ազատվել է պաշտոնից` իր դիմումի համաձայն։

Վարչապետի մեկ այլ որոշմամբ, ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից ազատվել է Սիմոն Պապյանը, ում, Կարապետյանի որոշմամբ, կփոխարինի Էրիկ Գրիգորյանը։

Արթուր Առաքելյանը հայտնի է որպես փոխնախարար, ով համակարգում է «Հյուսիս–Հարավ» ավտոճանապարհի շինարարությունը։

Սիմոն Պապյանը զբաղեցրել է բնապահպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը 2002 թ.–ից։ –0–