ՀՀ վարչապետը հրապարակեց ազգային համաձայնության կառավարության ձևավորման ժամկետներն ու սկզբունքները
09.05.2018,
20:53
Նիկոլ Փաշինյանը հրապարակեց ազգային համաձայնության կառավարության ձևավորման ժամկետներն ու սկզբունքները։
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ կառավարությունը կձևավորվի բոլոր խորհրդարանական խմբակցությունների հետ քննարկումներից հետո, չորեքշաբթի լրագրողներին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Загружается новость ... "Лево"
«Մենք կսկսենք քննարկումներն առաջիկայում։ Իհարկե, իմ գլխավորած կուսակցությունը` «Քաղաքացիական պայմանագիրը», ուներ իր ծրագիրը, սակայն կառավարությունը կձևավորվի միայն կոնսենսուսի միջոցով», – ասաց նա ու ընդգծեց, որ նոր կառավարությունը կդառնա ազգային համաձայնության կառավարություն։
Փաշինյանի խոսքով, առաջիկա օրերին որոշում կընդունվի ուժային գերատեսչությունների ղեկավարների մասին։–0–

