ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ վարչապետին Կեմերովոյում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ

26.03.2018, 13:11
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին Կեմերովոյում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ վարչապետին Կեմերովոյում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին Կեմերովոյում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

Загружается новость ... "Лево"

«Խորապես ցնցված եմ Կեմերովոյում տեղի ունեցած հրդեհի լուրից, որը մարդկանց մահվան պատճառ է դարձել: Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում: Ողբերգական այս ծանր պահին խնդրում եմ կարեկցանքի և աջակցության խոսքեր փոխանցել զոհվածների հարազատներին ու մերձավորներին, իսկ բոլոր տուժածներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում», – նշվում է ցավակցական հեռագրում։

Մարտի 25–ին Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով, վերջին տվյալներով, զոհվել է 64 մարդ։ Հրդեհը բռնկվել է շինության չորրորդ հարկում։–0–