ՀՀ–ում ՌԴ դեսպան. «Նովոստի–Արմենիա» գործակալությունն առանձնանում է բարձր պրոֆեսիոնալիզմով և օբյեկտիվությամբ

14.12.2015, 11:07
«Նովոստի–Արմենիա» միջազգային լրատվական գործակալությունն առանձնանում է բարձր պրոֆեսիոնալիզմով և օբյեկտիվությամբ:
ՀՀ–ում ՌԴ դեսպան. «Նովոստի–Արմենիա» գործակալությունն առանձնանում է բարձր պրոֆեսիոնալիզմով և օբյեկտիվությամբ

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» միջազգային լրատվական գործակալությունն առանձնանում է բարձր պրոֆեսիոնալիզմով և օբյեկտիվությամբ, գործակալության 10–ամյա հոբելյանի տոնակատարության ժամանակ ասաց ՀՀ–ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը։

«Մենք նշում ենք «Նովոստի–Արմենիա» լրատվական գործակալության տասնամյա հոբելյանը։ Սա մեծ իրադարձություն է, մեծ տոն։ Այս գործակալության հետ մենք ունենք բարեկամության վաղեմի կապեր։ Շատ հաճելի է աշխատել այս գործակալության հետ, որն առանձնանում է բարձր պրոֆեսիոնալիզմով, օբյեկտիվությամբ, ժամանակին տրամադրում է հավաստի տեղեկատվություն», – ասաց Վոլինկինը։

Դեսպանը գոհունակությամբ նշեց, որ «Նովոստի–Արմենիա» գործակալությունն աշխատում է ոչ միայն ՌԴ դեսպանատան, այլ նաև Հայաստանում ներկայացված բոլոր ռուսական կազմակերպությունների հետ։

«Այս նշանակալից օրը կցանկանայի ողջունել գործակալության ողջ կոլեկտիվին և շնորհակալություն հայտնել բարձր պրոֆեսիոնալիզմի, այն ամենի համար, ինչ նրանք անում են Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների զարգացման, ինչպես նաև Ռուսաստանի օբյեկտիվ կերպարի ձևավորման համար», – ասաց Վոլինկինը։

«Նովոստի–Արմենիա» գործակալությունը մեջբերմամբ կայուն, առաջատար դիրքեր է զբաղեցնում արտասահմանյան ԶԼՄ–ներում` լինելով Հայաստանից ստացվող հավաստի և օպերատիվ տեղեկատվության հուսալի աղբյուր։ 

Հիմա www.newsarmenia.am գործակալության կայքում ամսական դիտումների թիվը գերազանցում է 500 հազարը, ընդ որում` դրանց կեսը բաժին է ընկնում Հայաստանի ընթերցողներին։

ԱՄԻ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը (www.newsarmenia.am) 1996 թվականի մայիսի 1–ից գործող «ԱՌԿԱ» հեղինակավոր մեդիահոլդինգի մի մասն է։ Այսօր «ԱՌԿԱ» մեդիահոլդինգի կազմում են նաև` www.telecom.arka.am հեռահաղորդակցության և բարձր տեխնոլոգիաների պորտալը, www.armbanks.am ֆինանսաբանկային պորտալը, www.finstore.am գործարար տեղեկատվության ինտերնետ–խանութը, Adnet.am գովազդային ցանցը, ԱՌԿԱ Style կայքը և MediaGid.am լրատվական ագրեգատորը։ -0-