ՀՀ փոխարտգործնախարարը զերծ է մնացել կառավարության նոր կազմի հետ կապված մենկաբանություններից
13:54
08 Սեպտեմբերի 2016
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը զերծ է մնացել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականից հետո կառավարության նոր կազմի հետ կապված մեկնաբանություններից:
«Իմ անձնական զգացումներն այստեղ կարևոր չեն, քանի որ հրաժարականի մասին արդեն հայտարարվել է: Այսուհետ կառավարության բոլոր անդամները դառնում են նախարարների պարտականությունները կատարողներ, և հնարավոր կլինի ինչ-որ բան մեկնաբանել կառավարության նոր կազմը ներկայացնելուց հետո», - ասել է Քոչարյանը:
Ընդ որում, նա չհաստատեց և չհերքեց առկա տեղեկությունները ՀՀ ԱԳՆ նոր նախարարի պաշտոնին ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի հնարավոր նշանակման մասին: Նա նշել է, որ այդ մասին հնարավոր կլինի ոչևէ բան ասել, երբ Սարգսյանի թեկնածությունը պաշտոնապես կներկայացվի և կհաստատվի:
Հինգշաբթի կառավարական նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց իր հրաժարականի մասին:
Հովիկ Աբրահամյանը ստանձնել է ՀՀ վարչապետի պաշտոնը 2014 թ.-ի ապրիլին: -0-
Հիմք ընդունելով հայտնաբերված խախտումները՝ Տեսչական մարմնի կողմից տրվել է 15․05․2023 թվականի արտադրության պաղեցրած հավերի խմբաքանակների իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, օգտահանելու կամ ոչնչացելու կարգադրագիր
«Ճշմարտությունը գինու մեջ է»․ այսպես էին ասում մոտ 2 հազարամյակ առաջ, և այն դեռ չի կորցրել իր հետաքրքրությունը: «Երևանի գինու օրեր» 7- րդ փառատոնի մեկնարկը տրված է. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Բիբլոս Բանկ Արմենիան յուրահատուկ միջոցառում նվիրեց փոքրիկներին ու դպրոցականներին. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ