+14
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ անձնագրերի վավերականության ժամկետն այլևս չի երկարացվի. ոստիկանություն

13:59
20 Հուլիսի 2017

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ անձնագրերի վավերականության ժամկետն այլևս չի երկարացվի, հինգշաբթի կառավարության նիստում ասաց ՀՀ ոստիկանապետի տեղակալ Վարդան Եղիազարյանը։

Մինչ օրս Հայաստանում հին նմուշի անձնագրերը տրվում էին 10 տարով, ինչից հետո հնարավորություն էր ընձեռվում երկարացնել դրանք ևս 5 տարով։

Загружается новость ... "Лево"

«Օրենքի համաձայն և հաշվի առնելով ICAO–ի պահանջները` Հայաստանում նախատեսված չէ բիոմետրիկ անձնագրերի վավերականության ժամկետի երկարացում, ինչը, սակայն, չի վերաբերում հին նմուշի անձնագրերին», – ասաց Եղիազարյանը։

Նա նշեց, որ կառավարության այս որոշման համաձայն` այսուհետ հին նմուշի անձնագրերը հնարավոր չի լինի երկարացնել 5 տարով։

Նրա խոսքով, այս որոշմամբ կառավարությունը հավասարեցնում է օրենքի կիրառումը բիոմետրիկ և հին նմուշի անձնագրերի նկատմամբ։

«Շատ երկրներ, հատկապես ԱՄՆ–ն և Շենգեն գոտու երկրները մուտքի վիզաներ չեն տրամադրում վավերականության ժամկետը երկարացրած անձնագրերով կամ ընդհանրապես արգելում են երկիր մուտք գործել այն անձանց, ովքեր ունեն նման անձնագրեր, ինչը որոշակի անհարմարություն է առաջացնում ՀՀ քաղաքացիների շրջանում», – ասաց Եղիազարյանը։

Նրա խոսքով, 10 տարով տրամադրված անձնագրերը, ևս հինգ տարով երկարացվելու դեպքում, խոչընդոտներ են առաջացնում անձի նույնականացման հետ։

«Բոլոր փոփոխությունները թույլ կտան ՀՀ քաղաքացիներին խուսափել խնդիրներից արտերկիր մեկնելիս և հեշտացնել նույնականացման ընթացակարգերը», – ասաց Եղիազարյանը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:59
29 Մարտի 2023
Հայաստանում «օրենքով գող» է կալանավորվել
Հայաստանում «օրենքով գող» է կալանավորվել
15:34
29 Մարտի 2023
«Վերահաստատում ենք հայ–ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու պատրաստակամությունը». ՌԴ ԱԳ փոխնախարար
ՌԴ ԱԳՆ–ից հայտնել են, որ վերահաստատում են հայ–ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու պատրաստակամությունը
13:50
29 Մարտի 2023
Fly Arystan–ն կգործարկի Ակտաու–Երևան–Ակտաու չվերթեր
Կգործարկվեն Ակտաու–Երևան–Ակտաու չվերթեր
12:20
29 Մարտի 2023
Ռուսաստանը կչեղարկի ռոումինգը Հայաստանի հետ
Ռուսաստանը կչեղարկի ռոումինգը Հայաստանի հետ
12:07
29 Մարտի 2023
Վտանգավոր պանրի և կարագի արտադրություն է կասեցվել (ՖՈՏՈ)
Հայաստանում վտանգավոր պանրի և կարագի արտադրություն է կասեցվել. ՖՈՏՈ
11:21
29 Մարտի 2023
Հայաստանին ցիկլոն է մոտենում. ջերմաստիճանը կնվազի ավելի քան 20 աստիճանով
Քամի, ձյուն և ջերմաստիճանի կտրուկ նվազում. Հայաստանին ցիկլոն է մոտենում
10:57
29 Մարտի 2023
Երևանի 3 վարչական շրջաններում 36 ժամ ջուր չի լինի մարտի 30–ին և 31–ին
Երևանի 3 վարչական շրջաններում 36 ժամ ջուր չի լինի մարտի 30–ին և 31–ին
17:37
28 Մարտի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Ուշադրություն. 36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
15:26
28 Մարտի 2023
Շուրջ 20մլն դրամի վնաս. մանկապարտեզի տնօրենը տարբեր հաստիքներին գրանցել է իրեն ծանոթ 17 անձանց
Շուրջ 20մլն դրամի վնաս. մանկապարտեզի տնօրենը տարբեր հաստիքներին գրանցել է իրեն ծանոթ 17 անձանց
16:16
27 Մարտի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջաններում
36–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում
12:05
27 Մարտի 2023
Կասկադի բոլոր ծառատեսակները պետք է փոխարինվեն. Ավինյան (ՎԻԴԵՈ)
Կասկադը Երևանի սիրտն է, Երևանի սրտում բոլոր ծառատեսակները պետք է փոխարինվեն, ասել է Ավինյանը. ՎԻԴԵՈ
10:09
27 Մարտի 2023
ԿԸՀ-ն ներկայացրել է Անի և Սիսիան համայնքների ընտրությունների նախնական արդյունքները
ԿԸՀ-ն ներկայացրել է Անի և Սիսիան համայնքների ընտրությունների նախնական արդյունքները