ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել «Հայաստանի պատմության թանգարանի 100-ամյակ» արծաթե հուշադրամը

19.09.2019, 13:10
ՀՀ կենտրոնական բանկը սեպտեմբերի 19-ից շրջանառության մեջ է դրել «Հայաստանի պատմության թանգարանի 100-ամյակ» արծաթե հուշադրամը:
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել «Հայաստանի պատմության թանգարանի 100-ամյակ» արծաթե հուշադրամը

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ կենտրոնական բանկը սեպտեմբերի 19-ից շրջանառության մեջ է դրել «Հայաստանի պատմության թանգարանի 100-ամյակ» արծաթե հուշադրամը:

Հուշադրամի դիմերեսին պատկերված են Հայաստանի պատմության թանգարանի ցուցադրանմուշներից մի քանիսը: Դարձերեսին պատկերված է Հայաստանի պատմության թանգարանի շենքից հատված, թանգարանի խորհրդանշանը և հայկական զարդանախշ:

Տեխնիկական չափանիշները. անվանական արժեքը` 1000 դրամ, մետաղը և հարգը` արծաթ 925, տպաքանակը` 500 հատ:-0-