424.11
4.26
393.28
+3
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ ԱԺ–ն մարտի 18–ին կսկսի Ընտրական օրենսգքրի քննարկումը

14:46
14 Մարտի 2016

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Մարտի 18–ին ՀՀ ԱԺ–ում կմեկնարկեն Ընտրական օրենսգրքի քննարկումները, երկուշաբթի ԱԺ նիստի ընթացքում ասաց փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Նրա խոսքով` քննարկումները կանցկացվեն ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի շրջանակում։ Քննարկումներին կմասնակցեն խորհրդարանական բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները։

«Մեր նպատակը ֆորմալ քննարկումը չէ, մենք ցանկանում ենք մեր գործընկերների հետ միասին հասնել նոր Ընտրական օրենսգրքի ընդունման, որը կբարձրացնի ընտրական գործընթացների նկատմամբ հասարակության վստահության մակարդակը», – ասաց  Շարմազանովը։

Նա նաև նշեց, որ խորհրդարանական քննարկումներից հետո կկազմակերպվեն լայնամասշտաբ լսումներ, որոնց արդյունքում օրենսգիրքը կներկայացվի խորհրդարանի քննարկմանը։ «Մենք բաց ենք երկխոսության համար և պատրաստ ցանկացած ձևաչափի քննարկման», – ասաց Շարմազանովը։

Ընդդիմադիր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն իր հերթին առաջարկեց ձևավորել աշխատանքային խումբ` հաշվի առնելով այն, որ ապրիլի 2–ից Ընտրական օրենսգրքի նախագիծը կներկայացվի խորհրդարանի քննարկմանը։ 

«Առաջարկում ենք ստեղծել «4+4+4» ձևաչափի քաղաքական երկխոսություն, որտեղ ներկայացված կլինեն չորսական ներկայացուցիչներ`  իշխանությունից, ընդդիմությունից և քաղաքացիական հասարակությունից», – ասաց Զուրաբյանը։

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն իր հերթին նշեց, որ ՀՀԿ–ն դեմ չէ քննարկումներին ներգրավել բոլոր քաղաքական ուժերին` ընդգծելով, որ քննարկումների արդյունքում կստեղծվի աշխատանքային խումբ, որն առաջարկներ կհավաքի։

«Պատրաստ ենք ցանկացած ձևարափով քննարկել Ընտրական օրենսգրքի փոփոխությունները, սակայն ուզում եմ նշել, որ մարտի 22–ին նախատեսվում է կազմակերպել լայնամասշտաբ քննարկում արտախորհրդարանական ուժերի, հասարակական և միջազգային կառույցների հետ», – ասաց Բաղդասարյանը։

Նոր Ընտրական օրենսգրքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է սահմանադրական փոփոխություններով և անցումով իշխանավարման խորհրդարանական ձևին։ –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:11
30 Մարտի 2024
Տիրոջ լույսը՝ մեր սրտերում․ Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ Հարության Ճրագալույցը
Տիրոջ լույսը՝ մեր սրտերում․ Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ Հարության Ճրագալույցը
19:37
29 Մարտի 2024
Առցանց անմաքս առևտրի շեմը կենթարկվի փոփոխության. ՊԵԿ
ՊԵԿ–ից հայտնում են, որ առցանց անմաքս առևտրի շեմը կենթարկվի փոփոխության
15:23
29 Մարտի 2024
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ամերիաբանկը ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկը Global Finance ամսագրի «Աշխարհի լավագույն բանկեր» 31-րդ տարեկան մրցանակաբաշխության արդյունքներով
14:43
29 Մարտի 2024
Երևանում Հեծանվային սպորտի մարզադպրոցը վերակառուցվում է․ կգործի 2 մետր լայնությամբ հեծանվուղի
Երևանում Հեծանվային սպորտի մարզադպրոցը վերակառուցվում է․ կգործի 2 մետր լայնությամբ հեծանվուղի
12:04
29 Մարտի 2024
Քաղաքացին փորձել է առանց հայտարարագրի Աբու-Դաբի-Երևան չվերթով 40 iPhone ներմուծել Հայաստան
Փորձել են առանց հայտարարագրի Աբու-Դաբի-Երևան չվերթով 40 iPhone ներմուծել Հայաստան
11:56
29 Մարտի 2024
Արարատի կոնյակի գործարանում կիրականացնի վերահսկողություն՝ ստուգելու Բելառուսի կողմից ներկայացված անհամապատասխանության հավաստիությունը
Արարատի կոնյակի գործարանում կիրականացնի վերահսկողություն՝ ստուգելու Բելառուսի կողմից ներկայացված անհամապատասխանության հավաստիությունը
10:33
29 Մարտի 2024
Այսօր մինչև երեկոյան 10–ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև 22։00–ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
15:20
28 Մարտի 2024
«Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
14:36
28 Մարտի 2024
Հայաստանում բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ․ Փաշինյանը՝ «ՀՀ–ում վտարանդի կառավարությունների մասին»
Փաշինյանն անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակի կողմից կամա թե ակամա արվող գործողություններին ու քայլերին, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար
14:27
28 Մարտի 2024
Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի խաչմերուկներից մեկում (ՍԽԵՄԱ)
Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի խաչմերուկներից մեկում. ՍԽԵՄԱ
12:05
28 Մարտի 2024
Ապրիլի 5-ից կգործի 30% բոնուս 15-օրյա ժամկետում ՃՈ տուգանքի վճարման դեպքում․ ՆԳՆ (ՎԻԴԵՈ)
Ապրիլի 5-ից կգործի 30% բոնուս 15-օրյա ժամկետում ՃՈ տուգանքի վճարման դեպքում․ ՎԻԴԵՈ