«Գռոզնի ավիան» մտադիր է մեկ ամսվա ընթացքում վերսկսել միջազգային չվերթերը, այդ թվում` դեպի Երևան
21.04.2016,
11:48
«Գռոզնի ավիա» չեչենական ավիափոխադրողը նախատեսում է առաջիկայում վերսկսել միջազգային չվերթերը, ՏԱՍՍ–ին հայտնել է ընկերության գլխավոր տնօրեն Հասան Սալգիրիևը։
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. «Գռոզնի ավիա» չեչենական ավիափոխադրողը նախատեսում է առաջիկայում վերսկսել միջազգային չվերթերը, ՏԱՍՍ–ին հայտնել է ընկերության գլխավոր տնօրեն Հասան Սալգիրիևը։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ՌԴ օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը (Ռոսավիացիա) արգելել է «Գռոզնի ավիա» ավիաընկերությանն իրականացնել միջազգային ավիափոխադրումներ։ Ռոսավիացիայի ղեկավար Ալեքսանդր Ներադկոյի կողմից ստորագրված համապատասխան հրամանը հրապարակվել է գերատեսչության կայքում։
Սալգիրիևի խոսքով` «Գռոզնի ավիա» ընկերությունն ինքն էր սահմանափակում մտցրել միջազգային չվերթերի կատարման հարցում։
«Մեր այս քայլի պատճառը որևէ կերպ կապված չէ սպասարկման որակի և ընկերության ավիապարկի տեխնիկական վիճակի հետ։ Կային ներքին հարցերի հետ կապված որոշ նրբություններ։ Խնդրեցինք Ռոսավիացիային մեզ մոտ մեկ ամիս ժամանակ տալ մի շարք շտկող միջոցառումների իրականացման համար` միջազգային ավիափոխադրումների հետագա վերսկսման նպատակով։ Ռոսավիացիան մեզ ընդառաջեց», –ասել է Սալգիրիևը։
Ավիաընկերությունից նաև նշել են, որ մինչև միջազգային չվերթերի արգելքը «Գռոզնի ավիան» իրականացրել է չվերթեր դեպի Լեհաստան, Սլովակիա և Հայաստան (Երևան)։
Այս պահին չեչենական ավիափոխադրողը պատրաստվում է ներռուսական չվերթերի ամառային սեզոնին։ «Մայիսից մենք նախատեսում ենք չվերթեր բացել Բրյանսկից դեպի Մինվոդի և Սոչի, իսկ հունիսից Բրյանսկից դեպի Սիմֆերոպոլ, Կրասնոդար, Անապա և Գելենջիկ։ Հուլիսից ցանկանում ենք չվերթեր բացել Գռոզնիից, Բելգորոդից և Կազանից դեպի Սիմֆերոպոլ», – նշել են ավիաընկերությունից։ –0–