Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Բաղրամյան-Իսահակյան խաչմերուկում

14.08.2017, 15:29
Օգոստոսի 15-ից Երևանի Բաղրամյան պողոտա-Իսահակյան փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Բաղրամյան-Իսահակյան խաչմերուկում

ԵՐԵՎԱՆ. 14 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2017 թ. օգոստոսի 15-ից Երևանի Բաղրամյան պողոտա-Իսահակյան փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Փոփոխության արդյունքում՝ Բաղրամյան պողոտայով Դ. Դեմիրճյանի փողոցի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցներին կթույլատրվի աջ շրջադարձը դեպի Իսահակյան փողոց:-0-