«Ելքը» Երևանի քաղաքապետի թեկնածու չի առաջադրի և չի մասնակցի ավագանու արտահերթ նիստին. հայտարարություն

14.07.2018, 19:03
Երևանի Ավագանու «Ելք» խմբակցությունը հայտարարություն է տարածել Երևանի քաղաքապետի ընտրությունների կապակցությամբ։
«Ելքը» Երևանի քաղաքապետի թեկնածու չի առաջադրի և չի մասնակցի ավագանու արտահերթ նիստին. հայտարարություն

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Երևանի Ավագանու «Ելք» խմբակցությունը հայտարարություն է տարածել Երևանի քաղաքապետի ընտրությունների կապակցությամբ։

Նշենք, որ հուլիսի 9–ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական տվեց։ Քաղաքապետի արտահերթ ընտրությունները նշանակվել են հուլիսի 16–ին։ 

Загружается новость ... "Лево"

Ինչպես նշվում է «Ելքի» տարածած հայտարարության մեջ, դաշինքը կարևորում է Երևանի ավագանու ազատ, արդար և թափանցիկ ընտրությունները։ 

«Նկատի ունենալով, որ 2017 թվականին կայացած ավագանու ընտրությունները ուղեկցվել են բազմաթիվ խախտումներով և բռնություններով, անհրաժեշտ ենք համարում ներկայիս ավագանու արձակումը և առաջիկայում արտահերթ ընտրությունների անցկացումը։ Հետևաբար՝ հուլիսի 16-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններում Ելք խմբակցությունը թեկնածու չի առաջադրելու և չի մասնակցելու ավագանու արտահերթ նիստին», – նշվում է հայտարարության մեջ։ 

Մինչ այժմ քաղաքապետի պաշտոնական թեկնածու է գրանցել «Երկիր ծիրանին», որն առաջադրել է Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը։ Ավագանու անդամ ՀՀԿ–ն իր հերթին հայտարարել է, որ քաղաքապետի թեկնածու չի առաջադրելու։

Երևանի Ավագանու խորհրդում ներառված է երեք խմբակցություն։ ՀՀԿ–ին պատկանում է 46 մանդատ, «Ելք» խմբակցությանը` 14 մանդատ և «Երկիր ծիրանիին»` 3 մանդատ։–0–