437.27
4.41
404.32
+9
Եղանակը Երևանում
Հայ

«Այբ» կրթական հիմնադրամը պատասխանել է էլիտար դպրոցների մասին ԿԳ նախարարի հայտարարությանը

20:02
22 Մայիսի 2018

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի./Նովոստի–Արմենիա/. «Այբ» կրթական հիմնադրամը պատասխանել է էլիտար դպրոցների մասին ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի հայտարարությանը։

Մայիսի 20–ի իր ելույթում նախարարն անդրադարձել է կառավարության կողմից ֆինանսավորվող մի շարք ուսումնական նախագծերին` նշելով. «Էլիտար դպրոցներին ՀՀ ԿԳՆ-ն չի աջակցելու, տեր մեսրոպներին գումարներ չեն գնալու՝ 100-ավոր միլիոն դրամներ, որոնք գնում են մասնավոր դպրոցների»։

«Մի կողմ թողնելով հնչեցված ձևակերպման ընտրությունը՝ ուզում ենք հավատալ, որ այս հայտարարությունն արված է անբավարար կամ սխալ տեղեկատվության հետևանքով։

Որպես տեղեկանք՝ ցանկանում ենք նշել, որ եթե ակնարկում եք «Այբ» դպրոցին, ապա այն որևէ ձևաչափով երբևէ պետական ֆինանսավորում չի ստացել։ Այն շահույթ չհետապնդող կազմակերպություն է՝ հիմնադրամի կարգավիճակով։ «Այբ» դպրոցը կառուցվել է բացառապես հարյուրավոր բարերարների միջոցներով, իր գործունեության համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները հավաքում է բարերարների և ծնողների մասնակցությամբ», – նշվումէ դպրոցի մամուլի ծառայության հայտարարության մեջ։

Նշվում է, որ «Այբ» ավագ դպրոցի աշակերտների 70 տոկոսը չի վճարում կամ մասնակի է վճարում իր կրթության համար՝ բարերարների կուռ համայնքի աջակցությամբ։ «Այբ» ավագ դպրոցում դրա շնորհիվ կրթության հավասար հնարավորություն են ստանում բոլորը՝ անկախ վճարունակությունից և բնակության վայրից՝ Երևանից, մարզերից, Արցախից, սփյուռքից։ Ավելին, անհրաժեշտության դեպքում մարզերի և Արցախի աշակերտների կեցության հարցը նույնպես հոգում է դպրոցը։

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ Հայաստանն այսօր ունի ժամանակակից ամենաբարձր չափանիշներին համապատասխան հայալեզու կրթական ծրագիր, որը Քեմբրիջի համալսարանի Քեմբրիջի գնահատման և միջազգային կենտրոնի և Մեծ Բրիտանիայի ճանաչման և համեմատության ազգային գործակալության (UK NARIC) կողմից համազոր է ճանաչվել բրիտանական GCE A Level և ամերիկյան Advanced Placement խորացված մակարդակի դպրոցական որակավորումներին։

«Մենք հասկանում ենք, որ շատ դժվար է հավատալ, որ նման կոռումպացված միջավայրում կարող են լինել անհատներ և կառույցներ, որոնք գործում են ազնիվ, բաց և գաղափարին հավատարիմ մնալով։ Սակայն «Այբ»-ը՝ իր գործունեությամբ և գոյությամբ, այս մոտեցումների ապացույցն է», – նշվում է հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ նաև առաջարկվում է կազմակերպել հանդիպում նախարարի հետ` իր նախընտրած ձևաչափով։

«Մենք՝ որպես Հայաստանի լավագույն ապագան որակապես նոր կրթության հետ կապող կառույց, պատրաստ ենք Ձեզ հետ մասնագիտական շարունակական քննարկումների, ինչպես նաև փոխանցելու այն փորձը, որ կուտակել ենք ՀՀ կրթության ապագայի տեսլականի իրականացմանը մեր 12 տարվա ամենօրյա մասնակցությամբ», – նշվում է հայտարարության մեջ։

«Այբ» դպրոցը բացվել է 2011 թ.–ին «Այբ» կրթական հիմանդրամի կողմից հարյուրավոր բարերարների ֆինանսական աջակցությամբ։ «Այբ» ավագ դպրոցը Հայաստանի ոչ պետական սեկտորի առաջին սոցիալական նախագիծն է, և նրա աշակերտների մոտ 70%–ն ամեն տարի ստանում է կրթաթոշակ (ուսման ծախսերի փոխհատուցում)։ «Այբ» դպրոցն ունի կրթական 12–ամյա համակարգ` ուսման եռաստիճան ձևաչափով`տարրական  (1-4-րդ դասարաններ), միջին (5-9-րդ դասարաններ) և ավագ (10-12-րդ դասարաններ) դպրոցներ։ –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:07
29 Փետրվարի 2024
ՀՀ կառավարությունը հաստատել է դեղերի ցանկը, որոնք մարտի 1–ից կարելի է գնել միայն էլեկտրոնային դեղատոմսով
Հաստատվել է դեղերի ցանկը, որոնք մարտի 1–ից կարելի է գնել միայն էլեկտրոնային դեղատոմսով
14:18
29 Փետրվարի 2024
Նոր Նորքում ինքնակամ կառուցված բնակելի տների բնակիչներն արգելում են ոստիկաններին մոտենալ իրենց տներին․ իրավիճակը լարված է
Բողոքի ակցիայի վայրում են ոստիկանական ուժեր։ Տների բնակիչները ոստիկաններին թույլ չեն տալիս մոտենալ իրենց սեփականությանը
13:54
29 Փետրվարի 2024
ՀՀ–ում ապրիլի 1–ից հունիսի 28–ը կկազմակերպվեն պահեստազորայինների հավաքներ
Ապրիլի 1–ից հունիսի 28–իը կանցկացվեն պահեստազորայինների հերթական հավաքներ
10:14
29 Փետրվարի 2024
Տեղ համայնքում ՀՀ սահմանը հատած ադրբեջանցին ձերբակալվել է․ ՔԿ–ն մանրամասնում է
Նախօրեին ՀՀ սահմանը հատած և ձերբակալված ադրբեջանցին մեղադրվում է սպանության փորձ և դիվերսիա կատարելու մեջ
22:53
28 Փետրվարի 2024
Մեքենաների 7 «գոլդ» համարանիշներն աճուրդում վաճառվել են 385 հազար դոլարով․ ՆԳՆ
Մեքենաների 7 «գոլդ» համարանիշներն աճուրդում վաճառվել են 385 հազար դոլարով
22:09
28 Փետրվարի 2024
Ներքին Հանդում ռուս սահմանապահների ներկայության մանդատ և պայմանագիր գոյություն չունի․ Փաշինյան
Փաշինյանը նշել է, որ որևէ մեկը չի հայտարարել է, որ Ներքին Հանդը Ռուսաստանի պատասխանատվության գոտին է
19:49
28 Փետրվարի 2024
Wizz Air լոուքոսթերը գործարկում է Բուդապեշտ–Երևան–Բուդապեշտ չվերթեր
Գործարկվում են Բուդապեշտ–Երևան–Բուդապեշտ չվերթեր
16:12
28 Փետրվարի 2024
Cbonds Congress–ը Երևանում կկազմակերպի Capital Markets Armenia երկրորդ կոնֆերանսը
«ԱՄԻ Նովոստի–Արմենիա»–ն կոնֆերանսի ինֆորմացիոն հովանավորներից է
15:46
28 Փետրվարի 2024
Մարտից որոշ դեղեր հնարավոր կլինի գնել միայն էլեկտրոնային դեղատոմսով․ ինչպե՞ս է գործելու համակարգը
Մարտից որոշ դեղեր հնարավոր կլինի գնել միայն էլեկտրոնային դեղատոմսով․ ինչպե՞ս է գործելու համակարգը
15:23
28 Փետրվարի 2024
Ռոստելեկոմն աջակցում է Մեղրիում մանկական վերականգնողական ծառայությունների մատուցման նախագծին
Մեղրիի տարածաշրջանում  մանկական ազգաբնակչության թիվը կազմում է 2500 երեխա, որից  200-250-ն ունեն զարգացման տարբեր խանգարումներ
13:42
28 Փետրվարի 2024
ՊՆ պաշտոնատար անձինք մեղադրվում են մոտ 4մլն դրամ հափշտակելու մեջ
ՊՆ պաշտոնատար անձինք մեղադրվում են մոտ 4մլն դրամ հափշտակելու մեջ
12:23
28 Փետրվարի 2024
Ինքնաձիգով զինված ադրբեջանցին հատել է սահմանը Տեղ համայնքում, հայ զինծառայողները վնասազերծել են նրան
Գիշերը Իիքնաձիգով զինված ադրբեջանցին հատել է սահմանը Տեղ համայնքում