ԱՄՆ Ինդիանա նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

06.11.2017, 20:41
Նահանգապետ Հոլքոմբը նաև նոյեմբերի 6-12-ը «Հայաստանի շաբաթ» է հայտարարել։
ԱՄՆ Ինդիանա նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի. /Նովոստի Արմենիա/. Ինդիանան դարձել է ԱՄՆ 48-րդ նահանգը, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, հայտնում է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Արևելյան թևի մամուլի ծառայությունը։

Загружается новость ... "Лево"

ԱՄՆ Ինդիանա նահանգի նահանգապետ Էրիք Հոլքոմբն այսօր հայտարարություն է տարածել, որով հիշատակում է, որ Օսմանյան Թուրքիան ծրագրել և իրականացրել է երեք միլիոն հայերի, հույների, ասորիների և սիրիացիների ցեղասպանությունը: 

Նահանգապետ Հոլքոմբը նաև նոյեմբերի 6-12-ը «Հայաստանի շաբաթ» է հայտարարել։ –0–