Նախօրեին կատարվել է կորոնավիրուսի 4231 թեստ, հաստատվել է 411 նոր դեպք, 814 մարդ առողջացել է, 16 մարդ մահացել է

08.05.2021, 11:06

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Մայիսի 8-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 219092 դեպք, որոնցից 204121-ն` առողջացած, 4225-ը` մահվան ելքով, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9708 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել 1012538 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 4231 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 411 նոր դեպք: Ունենք 814 առողջացած և 16 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1038 է:–0–