Հինգշաբթի` նոյեմբերի 21–ի առավել ուշագրավ նորությունները
08:00
22 Նոյեմբերի 2019
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հինգշաբթի` նոյեմբերի 21–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը նախօրեին հրաժարական է տվել Հայաստանի հավաքականի վերջին անհաջողությունների ֆոնին։
Նախօրեին սարսափելի ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ BMW-ն բախվել է ԶԻԼ–ին, ինչի հետևանքով մաս–մաս է եղել, կա զոհ և վիրավոր։ Համացանցում հրապարակվել են ավտովթարի կադրերը։